Ազգությամբ ռուս մի կին Լուվրի թանգարանում սուրճով լիքը բաժակը նետել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի ուղղությամբ· կինն այսկերպ փորձել է վրեժ լուծել Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու մերժում ստանալու համար : Պատահարը տեղի է ունեցել դեռ օգոստոսի 2-ին, սակայն հանրությանը լուսաբանվել միայն այսօր: Նկարը չի վնասվել, քանի որ այն տեղադրված է անխոցելի ապակե արկղում` վանդալիզմից և արտաքին միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար: Նկարի ուղղությամբ նետված բաժակը կոտրվել է: Ոստիկանությունը կնոջը բաց է թողել նախնական հոգեբանական հետազոտությունից հետո: Սակայն կնոջ դեմ Լուվրի թանգարանը կարող է հայտ ներկայացնել: «Մոնա Լիզան» կամ «Ջոկոնդան» աշխարհի ամենահայտնի գեղանկարներից մեկն է: Ամեն տարի 6 միլիոն մարդ է այցելում Լուվր, որպեսզի տեսնի Լեոնարդո դա Վինչիի անկրկնելի նկարը:
Նյութի աղբյուր՝ http://rema-blog.blogspot.com/2012/04/mona-liza.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել