Acer ընկերությունը ներկայացրել է մի հետաքրքիր սարք, որը կարող է կատարել ԱՀ-ի բոլոր ֆունկցիաները և հեշտությամբ վերածվել պլանշետի: Պլանշետի մեջ ներառված է Microsoft-ի Windows 8 ՕՀ-ը, ինչը թույլ է տալիս հեշտությամբ աշխատել երկու պլատֆոմաների մեջ:

bsmart

Ինչպես վստահեցնում է Acer-ը, այս պլանշետը նախատեսված է ստեղծելու և օգտագործելու համար: Պլանշետը կշռում է 1,4 կգ, իսկ հաստությունը` 2սմ.-ից պակաս: Սենսորային IPS-էկրանի շնորհիվ սարքը արտաբերում է HD պատկերներ:

dsc_3774-hero_verge_super_wide

Պլանշետի հիմքում Intel Core i3 կամ i5 (կախված է մոդելից) պրոցեսորն է, ավտոնոմ ժամանակը հասնում է 6 ժամի, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ վեբ-տեսախցիկը ունի հնարավորություն նկարահանել HD-վիդեո 720p որոշումով: Այլ խոսքերով` ուղղակի պլանշետ-տրանսֆորմեր:

dsc_3781-hero_verge_super_wide

Կազմը փակելիս համակարգը ավտոմատ անցնում է «քուն» ռեժիմին, իսկ բացելիս բեռնվում մի քանի վայրկյանում:

bsmart

Սարքը ԱՄՆ-ում արդեն վաճառքում է, և գինը կազմում է $800: Մոտ ժամանակներում ընկերությունը կներկայացնի ավելի կոմպակտ սարքավորումներ:

dsc_3800-hero_verge_super_wide dsc_3812-hero_verge_super_wide

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել