Armsport.am-ը գրում է.
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը ճանաչվել է Պորտուգալիայի` 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ, մեկնաբանել է այս իրադարձությունը.
«Ես միշտ հավատացել և ասել եմ, որ լավագույնն եմ: Կարևոր չէ, թե ինչ են ասում մյուսները: Հետո ես դա տարեցտարի ապացուցում էի խաղադաշտում:
Սա հիանալի պահ է, և ես ցանկանում եմ այն կիսել թիմակիցներիս հետ»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք` այս քվեարկությունում, որին մասնակցել են ֆուտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները, Ռոնալդուն շրջանցել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային և «Սպորտինգի» դարպասապահ Ռուի Պատրիսիուին:
Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ է արժանանում այս մրցանակին:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2018/03/20/Ronaldo/871596
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել