00009q24 (1)Վերջերս մամուլում աղմուկ բարձրացավ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված «համաձայնագրի» առնչությամբ, ըստ որի` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:
Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որևէ իրավական ուժ չունի, այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ: Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի`«ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ: Հայկական կողմը դա ևս հերքեց:
«Անկախը» պարբերականը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է, որ հայկական կողմը` կառավարական մակարդակով, հավանություն է տվել այդ գործընթացին: 
Քաղվածք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի փոխըմբռնման հուշագրից 1.3. Համագործակցություն առևտրաարդյունաբերական պալատների միջև: 1.3.4. Երկու երկրների Պալատները համաձայնեցին քաջալերել կողմերի մասնավոր հատվածի գործարարներին` համատեղ ծրագրեր իրականացնելու հետևյալ բնագավառներում.- սնունդ և գյուղատնտեսական մթերքների արտահանում և մշակում: 1.3.7. Երկու երկրների առևտրի պալատները համաձայնեցին խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաև ջրային կենդանիների բազմացման համալիր: 1.4. Գյուղատնտեսություն 1.4.1. գործնական ծրագրի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: 1.4.7. Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնեց աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքներին: 1.4.8. Կողմերը համաձայնեցին աջակցել մասնավոր հատվածի կողմից`«Arman Agro industrial complex» ընկերության ստեղծմանը, որի գործունեությունը կիրականացվի ագրոարդյունաբերության ոլորտում իսլամական սպանդանոցի, արոտավայրերի բարելավման և օգտագործման, այգեգործության և այլ գործունեության զարգացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մինչ այս հայտարարվում էր, որ հողերի վարձակալության համաձայնությունը լինելու է միջմարզային մակարդակով:

http://top-news.am/index.php?newsid=17874&ng=7&nt=1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել