«Celeb Jihad» ինտերնետ-պարբերականն արքայազն Հարրի և Մեգան Մարքլի ամուսնությունից ուղիղ մեկ ամիս առաջ տհաճ անակնկալ է մատուցել ՝ հրապարակելով Մեգան Մարքլի կիսամերկ լուսանկարները:

Մեգանը հրապարակված կադրերում թոփլես է, նա հանգստանում է ծովափին: Այս լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել, իսկ Քենսիգթոնյան պալատի ներկայացուցիչները հայտարարել են, որ դրանք իսկական չեն:

Այն, որ կադրերը կարող են իրոք մոնտաժված լինել, չեն բացառում նաև մասնագետները: «Celeb Jihad» ինտերնետ-պարբերականը վստահելի աղբյուր չէ: Կայքը ժամանակին հրապարակել էր նաև Քեյթ Ափթոնի, Թեյլոր Սվիֆթի, Մեգան Ֆոքսի համարձակ լուսանկարները, իսկ որոշ ժամանակ անց պարզվել էր, որ դրանք կեղծ լուսանկարներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել