ՀԱԿ առջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ մայրաքաղաքի ընտրությունները իրենց նշանակությամբ գրեթե հավասար են նախագահական ընտրություններին, ուստի, վերցնելով մայրաքաղաքը, վերցնում ես ամբողջ իշխանությունը: Այո՛, այդպես է, բայց...
1. Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը նույնպես մտածում է, որ, կորցնելով մայրաքաղաքը, կկորցնի նաև իշխանությունը, հետևաբար այդ ընտրություններում պետք է հաղթի նույն այն պատճառով, ինչ նախագահական ընտրություններում: Ավելին՝ վերջին ընտրությունների տհաճ սցենարից խուսափելու համար արդեն ռացիոնալ կօգտագործվեն բոլոր առկա ռեսուրսնրը՝ ընդդիմության հաղթանակի հասնելու հավանականությունը հասցնելով զրոյի:
2. Այժմյան մայրաքաղաքաի ընտրություններում ժողովրդի պակաս ակտիվություն է նկատվում, քան 2008-ին, ընդդիմության ռեսուրսներն ավելի սակավ են, քան 2008-ին, ինչն ավելի է մոտեցնում ձեր հաղթանակը 0-ին, այդ դեպքում ինչու՞ ժողովրդին կրկին սին հույսեր տալով՝ վերջնարդյունքում հիասթափեցնել...
Բավական է, հայ ժողովուրդը փորձադաշտ չէ ինքնադրսևորվելու համար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/308033845994082
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել