Yerkir.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատկերացում ունի երկրի զարգացման հետագա ուղու մասին: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Նախագահն ունի երկրի զարգացման վերաբերյալ բացարձակ հասկանալի, հետևողական և տպավորիչ ծրագիր, ինչի մասին նա խոսել է Դաշնային ժողովին հղված իր ուղերձում»,- նշել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ այդ ծրագիրը սկսել է կազմվել նախագահի հրահանգներից հետո: Դրանց հիման վրա կպատրաստվի երկրի զարգացման ճանապարհային քարտեզը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/146667.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



