«Երեկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը դարձավ 1 տարեկան: Տարեդարձը նշեցին «էլիտ պլազա» բիզնես կենտրոնում՝ հասարակական-քաղաքական ընդդիմադիր գործիչների հետ: Հյուրերի թվում էին Ռուբեն Հախվերդյանը, Եղիշե Պետրոսյանը, Տիգրան Խզմալյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Գագիկ Սարուխանյանը, փաստաբաններ, իրավապաշտպաններ: Կուսակցության անվանը համահունչ «աքսեսուարներ» էին ընտրել՝ ծաղկած ծիրանենիներ, ծիրանագույն անձեռոցիկներ, ժապավեններ, ծաղկամաններ, անգամ տոնական տորթը ծիրանի չրից էր:
Կուսակցությունն իր մշտական գործիքն էր գործի դրել՝ Ֆեյսբուքով ուղիղ եթեր էին մտել, բայց այս անգամ ոչ թե «սատանայի հեռացում» էին քարոզում կամ կոյուղաջրերից խոսում, այլ ժպտում, ծափահարում և ուրախանում էին, ինչն անսովոր էր: Միջոցառմանը ներկա Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը կարծում է, որ «Երկիր ծիրանին» ամենաարմատական ընդդիմությունն է Հայաստանում. «Նախ պետք է հաշվի առնենք, որ կուսակցությունը նոր է ստեղծվել և միանգամից, դրական իմաստով եմ ասում այս բառը՝ ներխուժեց Երևանի ավագանի:
Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ ընդգծեց, որ մեկ տարվա մեջ իրենց ծրագրերից չեն շեղվել և այդպես էլ շարունակելու են. «Չի լինելու որևէ զիջում ապօրինի գործող այս համակարգին, մենք գնալու ենք և հասնելու ենք մեր նպատակին՝ ինչ գնով ուզում է լինի: Մեզ որևիցե խոչընդոտ չի կարող կանգնեցնել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: