«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ Արմեն Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Եգանյանը հայտարարագրել է հինգ անշարժ գույք՝ չորս հողամաս, մեկ բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 15 միլիոն դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար:

Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ունեցած եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 27 հազար 549 ԱՄՆ դոլար:

Հավելենք, որ մինչ այս պաշտոնում նշանակվելը, Եգանյանը երկար տարիներ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր: Այդտեղից էլ, հավանաբար, դոլարով արտահայտված եկամուտը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել