Բրիտանական գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ չսափրված տղամարդիկ գրավում են կանանց:
Meddaily-ի փոխանցմամբ` հետազոտությանը մասնակցել է 351 կին եւ 177 տղամարդ: Նրանց ցուցադրել են տարբեր աստիճանի չսափրված տղամարդկանց լուսանկարներ եւ առաջարկել գնահատել այնպիսի բնորոշիչներով, ինչպիսիք են առողջությունը, առնականությունը, գրավչությունը, ծնողական ունակությունները:
Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ կանայք առավել գերադասում են չսափրված, քան սափրված տղամարդկանց: Իսկ մորուքի առկայությունն առհասարակ կապվում է տղամարդու ծնողական լավ ունակությունների հետ: Կանանց կարծիքով, մորուքն ուժեղ սեռի ներկայացուցիչներին նաեւ ագրեսիվ, խիստ եւ առնական է դարձնում:
Աղբյուրը՝ news.am style
Նյութի աղբյուր՝ http://www.migtvr.com/2013/05/blog-post_1598.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել