Ինչպե՞ս անվանել որոշ մարդկանց տարօրինակությունները. սա և՛ արտաքնապես փոփոխությունների, և՛ մտածելակերպի ծայրահեղ ճահճային անկման մասին է: Գուցե անվանենք ինքնահաստման փո՞րձ, թե՞ «ես եմ, որ կամ» (կամ գուցե «իմ կյանքն ա, ինչ կուզեմ կանեմ»):
Օրեցօր ի հայտ են գալիս կամ ավելի ճիշտ է ասել շատանում են, քանի որ նրանք շատ շուտ էին ի հայտ եկել. այսպես ասած` տարբեր շեղումների (էմոներ, գոթեր, սատանիստներ...) ներկայացուցիչները... Նրանք սովորաբար լինում են կյանքից հոգնած, մարդկանցից զզված, իրենց միշտ ճիշտ համարող, իսկ մարդկանց որպես վամպիրներ երևակայող մտածելակերպով: Վերջիններիս սպանիչ կարգախոսներից մեկը. թե ես իմ կյանքի հետ կանեմ այն, ինչ ուզում եմ, ոչ մեկի գործը չի, մի օր էլ իրենց գործը չի դառնալու և սպանելու է հենց իրենց: Գուցե սա լինի հոգեպես, որը ամենից վտանգավորն է: Դուք գուցե և ճիշտ եք, խոսքերիս մեջ չփնտրեք վիրավորելու միտում, բնավ ոչ: Ուղղակի եկեք հեռու մնանք կործանիչ շեղումներից, մնանք այնպիսին, ինչպիսին որ կանք: Եվ ամեն մի քայլ անելուց առաջ մտածեք ոչ թե «իմ գործն ա, ինչ կուզեմ` կանեմ» կամ «թքած ունեմ մարդկանց կարծիքների վրա» կամ թե ինչ կասի ու կմտածի հասարակությունը, այլ մտածեք ձեր ծնողների մասին, ովքեր հաստատ չեն ցանկանա, որ իրենց երեխանները ապրեն վերը նշված մտքերով ու տարօրինակ, դեպի անկումը տանող կարգախոսներով և տեսնել իրենց երեխաներին կարծես ինչ-որ մուտացիաների ենթարկված տեսքով, կենդանիների համար նախատեսված աքսեսուարներով «զարդարված» .... և էլի եմ կրկնում` կարևորը հոգեպես կայուն մնալն է. զոհ մի գնացեք խորտակող գաղափարախոսություններին:



