Newmag.am-ը գրում է.
newmag-ը պատմում է, թե ինչպես չդառնալ կիբերհանցագործության զոհ և պաշտպանել անձնական տվյալները:
1. Կարդացեք օնլայն խանութի կամ վաճառողի մասին կարծիքները
Եթե հարթակը խարդախ է, այդ մասին, հաստատ, արձագանքներ ու կարծիքներ կլինեն: Ուշադրություն դարձրեք նաև վաճառողի հասցեին ու հեռախոսահամարին: Եթե այդպիսի տվյալներ կան, դա վստահություն է ներշնչում: Կարելի է նաև զանգել նշված հեռախոսահամարով:
2. Սոցցանցերով մի գրանցվեք
Անպայման չէ, որ ձեր փողերը գողանան հենց հիմա: Սոցցանցերը հանցագործների համար առաջին ու գլխավոր աղբյուրն են: Նրանք հենց սոցցանցերում են փնտրում անձնական տվյալներ, որոնք կարող են օգտագործել խարդախ նպատակներով:
3. Գաղտնաբառ մենեջեր ընտրեք
Այո, հնարեք ամեն մի ծառայության համար նոր գաղտնաբառ: Նույն գաղտնաբառն ամենուր օգտագործելը (էլեկտրոնային փոստի, սոցցանցի, ինտերնետ-խանութների համար) լավ գաղափար չէ: Կարող եք, պարզապես, ներբեռնել գաղտնաբառերի մենեջեր հավելվածներ, որոնք կհիշեն ձեր բոլոր գաղտնաբառերը:
4. Հիմնական էլ. փոստի հասցեն մի նշեք
Ամենայն հավանականությամբ, ձեր հիմնական փոստում պահվում են կարևոր փաստեր, նամակներ ու տվյալներ: Սովորաբար, հիմնական փոստին են կցված նաև օնլայն բանկերը: Լավ կլինի, որ կիբերհանցագործներն էլեկտրոնային փոստի ձեր հասցեները չիմանան: Կարող եք օնլայն գնումների համար բացել նոր փոստ:
5. Ինտերնետ խանութների համար առանձին քարտ ունեցեք
Հատուկ գնումների համար նախատեսված քարտի վրա կարող եք պահել քիչ գումար, այնքան, որքան պետք է այդ պահին գնում անելու համար: Անպայման, միացրեք քարտերի համար նախատեսված հաղորդագրությունների ծառայությունը: Այդ դեպքում, ամեն մի մուտքի ու ելքի մասին դուք կտեղեկացվեք:
6. Վեբ-կայքի հասցեն ձեռքով գրեք
Վնասակար կայքերը կարող եք օգտագործել դոմենային անվանումներ, որոնք շատ նման են հայտնի ռեսուրսների անուններին: Այդպես նրանք հաճախ մոլորեցնում են գնորդներին: amazon-ի ու amaz0n-ի միջև տարբերությունը դժվար է նկատել: Այնպես որ, URL –ը հասցեի տողում հասցեն ոչ թե քոփի արեք, այլ գրեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։