Շատ պատերազմներ և հակամարտություններ, որոնք ազդել են պատմության վրա, տեղի են ունեցել ոչ միայն պետությունների ղեկավարների որոշումների հիման վրա, այլ նաև լրտեսների գաղտնի համաձայնությունների կամ բողոքների: Լրտեսական հարյուրավոր ծրագրեր կային, որոնք ուղղված էին կարևոր տեղեկություններ ստանալուն, և դրանցից շատերը, ի դեպ, հաջող ավարտ էին ունենում: Կրկնակի գործակալների և դավաճանների շնորհիվ փրկվել և դադարել են մարդկային շատ կյանքեր, ինչպես նաև նոր պատմություն է կերտվել:

 

Ֆրանսիսկո Պիզարո

16-րդ դարում իսպանացի կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիզարոն գերի էր վերցրել ինկերի կայսր Ատաուալպային՝ վերջինիս բազմահազարանոց բանակի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո: Որպես փոխհատուցում նա պահանջեց արծաթ և ոսկի, սակայն, միևնույն է, խեղդամահ արեց կայսրին: Իսպանացին արդյունքում նվաճեց ինկերի կայսրությունը և Լիմա քաղաքը հիմնեց:

Իր հերթին ինքը՝ Պիսարոն, մահապատժի ենթարկվեց իր նախկին ռազմական հրամանատար Դիեգո դե Ալմագրոյի որդու կողմից: Վերջինս պնդում էր, որ կայսրն իր հոր արժանիքները և ջանքերը չէր գնահատում:

 

Քրիստոֆեր Ջոն Բոյս

Բոյսը գումար էր աշխատում իր մանկության ընկեր Էնդրյու Դոլտոն Լիի հետ միասին Սովետական Միությունում լրտես-արբանյակների մասին տեղեկություններ և այլ պաշտոնական փաստաթղթեր վաճառելով:

1977 թ. Բոյսին ձերբակալեցին, սակայն 1980 թ. նա փախուստի դիմեց և սկսեց բանկեր թալանել: Կարճ ժամանակ անց նրան կրկին բռնեցին, բայց 2002 թ. պայմանական վաղաժամկետ ազատման ենթարկվեց:

 

Դոնյա Մարինա

Այս կնոջն, ամենայն հավանականությամբ, ամենաշատն էին ատում իսպանական աշխարհում: Հայտնի է, որ նա իր հայրենիքին դավաճանել է՝ համագործակցելով իսպանական կոնկիստադորների հետ:

Նախկին ստրուկը, թարգմանիչն ու Էրնանդո Կորտեսայի՝ Նոր Իսպանիայի նվաճողի սիրուհին՝ Դոնյա Մարինան, կարևոր դեր է ունեցել պատմության ընթացքի փոփոխության մեջ, քանի որ կարողանում էր ացտեկների լեզվից մայաների լեզու թարգամանություններ կատարել, որը հասկացել է Կորտեսայի թարգմանիչը:

Ասում են, որ Դոնյա Մարինայի և Կորտեսայի իսպանացի թարգմանչի միջև «լեզվական կապը» որոշիչ գործոն է հանդիսացել Նոր աշխարհի նվաճման ժամանակ:

 

Առաջին սևամորթ կրկնակի լրտես Ջեյմս Արմիստիդ

Արմիստիդն աֆրոամերիկյան ստրուկ էր, ով ԱՄՆ-ի կրկնակի լրտես դարձավ 1781 թ.: Նա բրիտանացի լրտես էր, ով նվաճել էր գեներալներ Առնոլդի և Կորնուոլիսի վստահությունը զուտ նրա համար, որպեսզի տեղեկություններ հավաքեր զինված ուժերի վերաբերյալ բրիտանացիների պլանների մասին և այն օգտագործեր հենց բրիտանացիների դեմ:

Նրա լրտեսությունը ԱՄՆ-ի համար մեծ օգնություն էր Յորքթաունի պատերազմում հաղթանակ տանելու համար:

 

Նապոլեոնի «շունը»՝ Կառլ Շուլմայստեր

Բիզնեսմեն, մաքսանենգ, ավելի ուշ՝ դավաճան Շուլմայստերն Ավստրիական կայսրության լրտես էր: Տեղեկությունները, որոնք նա հավաքել էր որպես ապագա կրկնակի լրտես, օգնեցին հաղթել Էնգիենի դքսին, ինչպես նաև Նապոլեոնին օգնեց հաղթանակ տանել Աուստելիցեի մարտում:

Բացի այդ՝ հօգուտ Նապոլեոնի նա լրտեսություն էր կատարում նաև Անգլիայում և Իռլանդիայում: Սակայն երբ Բոնապարտի կառավարումն իր ավարտին հասավ, ավարտվեց նաև Շուլմայստերի լրտեսական կարիերան. նա վերածվեց «ծխախոտագործի»:

 

Կաթոլիկական դավաճանություն Գայ Ֆոքսի կողմից

«Պետական դավաճանության խոշորագույն ակտը անգլիական պատմության մեջ». հենց այսպես էին անվանում այս մարդու արարքը: Նա անգլիական կաթոլիկների խմբի անդամ էր, որի անդամները նախաձեռնեցին արդյունքում ձախողված «Վառոդի դավադրությունը» 1605 թվականին:

Ֆոքսը սկսեց գործել բողոքական հոլանդացիների դեմ: Նա պետք է իրագործեր Ջեյմս I-ի վրա հաձակումը, որի համար ուներ 36 տակառ վառոդ: Սակայն իշխանություններին հաջողվեց ժամանակին գտնել նրան և կախաղան բարձրացնել:

 

Եվ դու՞, Բրուտո՛ս

Այս մարդու մասին խոսում են որպես պատմության մեծագույն դավաճանի մասին, քանի որ Բրուտոսի գործունեությունը դիկտատոր Հուլիոս Կեսարի դեմ հանգեցրեց տիրանի մահվանը:

Չնայած այն բանին, որ նրա կինը բացահայտորեն ամուսնու դեմ էր դուրս եկել, Բրուտոսը, միևնույն է, միացավ հռոմեացի սենատորների խմբին, որի անդամները խստորեն քննադատում էին կայսրին: Բրուտոսին իրականում որդեգրել էր Հուլիոս Կեսարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել