Մենք ամեն օր օգտվում ենք բազում բաներից, սակայն չենք մտածում, որ դրանք հասանելի են եղել մարդկությանը հարյուրավոր տարիներ առաջ։
BlogNews-ը գտել է ամենօրյա պարագաների ամենահին օրինակները, որոնք պահպանվել են մինչ օրս, և հավաքագրել է այդ ամբողջ ինֆորմացիան։ Չի բացառվում, որ այդ իրերից շատերը ստեղծվել են նշված տարեթվից շատ ավելի վաղ ժամանակաշրջաններում։
Ամենահին գուլպաները (1500 տարի)
Սրանք եգիպտական գուլպաներ են՝ պատրաստված բրդից։ Դրանք նախատեսված են սանդալների հետ կրման համար, ստեղծվել են 300-499 թթ․ և գտնվել են 19-րդ դարում։
Ամենահին գրանցված բաղադրատոմսը (5000 տարի)
Սա շումերական գարեջրի գրառված բաղադրատոմս է, որը կերտվել է մ.թ.ա 3000-ական թվականներին։ Այս գարեջուրը չափազանց թունդ էր, իսկ մեջը հացի կտորներ կային։
Ամենահին արևապաշտպան ակնոցները (800 տարի)
Այս ակնոցները գտել են Կանադայի տարածքում։ Դրանք նախատեսված են եղել արևի՝ ձյունից արտացոլվող ճառագայթներից պաշտպանվելու համար։
Մարդու հնագույն քանդակը (35000- 40000 տարի)
Սա Վեներա աստվածուհու քանդակն է, որը գտնվել է Գերմանիայի Հոլե-Ֆելս քարանձավում։ Գիտնականները կարծում են, որ այն պատրաստված է մամոնտի ժանիքից։
Հնագույն կոշիկը (5500 տարի)
Սա ամենահին կոշիկն է, որը հայտնաբերվել է Հայաստանի տարածքում։ Այն պատրաստված է եզան կաշվից։
Ամենահին տաբատը (3300 տարի)
Այս տաբատը գտնվել է Հարավային Չինաստանում։ Նրանք զարդարված են բավականին բարդ նախշերով։ Ամենայն հավանականությամբ, դա պատկանել է ասիական թափառաշրջիկներից մեկին։
Ամենահին կրծկալը (500 տարի)
Այս կրծկալը կրել են Ավստրալիայի տարածքում 1390-1485թթ.-ին։ Չնայած նրան, որ սա գտնված ամենահին կրծկալն է, շատ գրություններում նշվում է նաև ավելի հին «կրծքերի պարկերի» մասին։
Ամենահին կանացի պայուսակը (4500 տարի)
Այս պայուսակը գտնվել է Գերմանիայի տարածքում։ Հազարավոր տարիների ընթացքում կաշին և կտորները անհետացել են, սակայն պահպանվել են շների ատամները, որոնցով զարդարել են այս պայուսակը։
Ամենահին պրոթեզը (3000 տարի)
Գիտական հետազոտությունները փաստում են, որ փայտե այս մատը օգտագործվել է քայլելու, այլ ոչ թե դեկորացիայի համար։ Սրա շնորհիվ մարդիկ ոչ միայն կարողացել են հանգիստ տեղաշարժվել, այլև հնարավորություն են ունեցել սանդալներ կրելու, ինչը Եգիպտոսում ամենատարածված կոշիկն է եղել։
Ամենահին պահպանակը (370 տարի)
Այս բազմանգամյա օգտագործման պահպանակը, որը գառան կաշվից է պատրաստված, գտել են Շվեդիայի տարածքում։ Մեզ ենք հասել լատիներեն գրառումներ, որոնցում խորհուրդ է տրվում սա մաքրել տաք կաթով՝ սեռավարակներից խուսափելու համար։
Ամենահին ջրով զուգարանը (2000 տարի)
Հին Եփեսոս քաղաքում եղել են ջրով մաքրվող հասարակական զուգարաններ։ Անցքերի տակով անցնող ջրի հոսանքն ամեն ինչ տարել է դեպի մոտակա գետը։
Ամենահին մաստակը (5000 տարի)
Ամենահին մաստակ է համարվում կեչու խեժի՝ արդեն քարացած այս կտորը, որը գտնվել է Ֆինլանդիայի տարածքում։ Այն օգտագործվել է բերանի խոռոչը վարակներից բուժելու համար։
Ամենահին երաժշտական գործիքը (40000 տարի)
Ոսկորից պատրաստված այս ֆլեյտան Գերմանիայի հարավից է։ Հնադարյան երաժշտական գործիքները պատրաստվել են թռչունների ոսկորներից կամ մամոնտի ժանիքից։ Կա հավատ, որ հենց երաժշտությունն է թույլ տվել մարդուն (homo sapiens) վերացնել նեանդերտալացիներին։
Ամենահին գրառված երաժշտությունը (3400 տարի)
Այս հին գրառումը գտնվել է Սիրիայի տարածքում։ Այն նվագել են լիրայով և նվիրել են Լուսնի աստծո կնոջը։
Ամենահին մետաղադրամը (2700 տարի)
Ամենահին մետաղադրամը գտնվել է Թուրքիայի տարածքում գտնվող Եփեսոս քաղաքի տարածքից։ Այն պատրաստված է ոսկու և արծաթի համաձուլվածքից, իսկ մի կողմում պատկերված է եղել առյուծի գլուխ։
Ամենահին գլոբուսը (510 տարի)
Այս գլոբուսը պատրաստված է ջայլամի երկու ձվից։ Դրա մակերևույթին պատկերված են Հին և Նոր աշխարհների քարտեզները։ Գիտնականները ենթադրում են, որ այն պատրաստվել է Ֆլորենցիա քաղաքում, և կա հավանականություն, որ դա արել է Լեոնարդո դա Վինչին։