Համաձայեք, որ տարօրինակ է տեսնել մի կով, որի կողային շրջանում զգալի մեծ անցք է բացված, այն էլ՝ միտումնավոր։ Եվ ինչքան էլ որ տարօրինակ լինի, սա արդեն լայն տարածում ունեցող երևույթ է և արվում է հստակ նպատակի համար։
Բանն այն է, որ կովերի ստամոքսը բավականին նուրբ ու զգայուն միկրոֆլորա ունի, ինչի շնորհիվ այն կարողանում է օգտակար նյութեր ստանալ նույնիսկ խոտից։ Սակայն հենց նույն միկրոֆլորան շատ հեշտությամբ վնասվում է, երբ կենդանին կտրուկ փոխում է կերի տեսակը և սկսում այլ բանով սնվել։
Արդյունքում կովերի մոտ առաջանում է թերմարսողությունը, ինչը չափազանց վտանգավոր է և կարող է հանգեցնել նույնիսկ կենդանու մահվան, իսկ դա կանխելը չափազանց ցավոտ և տհաճ գործընթաց է, քանի որ հնարավոր է անել միայն վիրահատական միջամտությամբ և ախտորոշվում է այն ժամանակ, երբ կենդանին արդեն մահամերձ է լինում։
Այս անցքի շնորհիվ ֆերմերները կարողանում են կարգավորել կենդանու ստամոքսի կոնկրետ հատվածը, այնտեղից դուրս թողնել գազերն ու նույնիսկ մաքրել ստամոքսը՝ կերի տեսակը փոխելուց առաջ։ Իսկ ամենալավն այն է, որ անցքը հերմետիկ փակվում է և ոչ մի տհաճություն չի պատճառում կենդանուն։