Առաջներում պատերազմները էքսպանսիվ-նվաճողական էին։ Նվաճում էին և՛ տարածքը, և՛ մարդկանց ստրկացնում կամ ազգափոխում ու հզորանում։ 
Հիտլերից հետո լոկալ մասշտաբներում դեռ կան նվաճողական պատերազմները, ոնց, ասենք, մեր՝ իբր Ղարաբաղ գրավելն էր։ Բայց գլոբալ մասշտաբներում արդեն պատերազմի նպատակը ոչ թե նվաճումն է, այլ՝ դիմացինի ոչնչացումը, տարածքի ու ինֆրաստրուկտուրայի ավիրումն ու մարդկանց ոչնչացումը կամ փախստական սարքելը։ 
Այսինքն՝ իմաստ է դարձել ոչ կառուցողականը՝ դիմացինի անիհիլացիան՝ անկախ ռեսուրսների տիրապետումից։ Այդ տիպի պատերազմների մի քանի տարբերակներ կան, բայց ստատուսում քննարկելու չեն։ Հետաքրքիր եզրահանգում էր գոնե ինձ համար։ 
Դե, հայ բոմոնդն իհարկե ամեն ինչ գիտի, իրեն չեմ պատմում սա, այլ շարքայինների շրջանակներին միտքս եմ հայտնում։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել