Ինձ համար առնվազն տարօրինակ է, թե ինչու ենք դժգոհում, որ Արուսն արդեն անցել է սահմանները և որոշել անազատության մեջ գտնվողներին ծաղրել, քանի որ այդ «լիազորությունը» հենց մենք՝ ժողովուրդս ենք տվել:
Երբ Արուսը մեծից փոքր ծաղրում էր, դա բոլորիս կողմից ընդունվում էր և ոչ միայն ընդունվում, այլ նաև տարածվում` խրախուսելով իր արարքները։
Հ․Գ․ Ո՛չ զարմանալու, ո՛չ էլ զայրանալու առիթ կա․ նա անում է այն, ինչը դուր է գալիս մեր հասարակությանը։ Եթե մեր հասարակությունը պահանջեր ուսուցողական հաղորդում, ապա կցուցադրվեր հենց այդպիսի հաղորդում, իսկ այս պարագայում մեր հասարակությունը ստանում է այն, ինչ ցանկանում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/2065885947029803
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել