Ահա ավարտվում է «ընտրություններ» վերտառությամբ մոտ երկու տարի տևած այս մղձավանջը, որի գլխավոր հանդեսը Երևանի ավագանու ընտրություններն են լինելու, կարծես: Այս տարիների ընթացքում աչքներիս առջևով անցան մեր հասարակական-քաղաքական վերնախավ կոչվածի բոլոր ներկայացուցիչները: Բերանացի ասվեցին բոլոր սերտվածքները, խմբեր կազմվեցին ու լուծվեցին, մարդ-կուսակցությունները սրան-նրան սատարեցին, խոստումներ շռայլվեցին, փայլուն ապագաների գուշակություններ արվեցին և այլն, և այլն: Կարճ ասած, ժողովուրդը մեկ անգամ ևս տեսավ և հավանաբար հասկացավ նաև, թե ով ով է, եթե նա, իհարկե, վերջնականապես չի կորցրել ինչ-որ բան տեսնելու և առավել ևս հասկանալու ունակությունը…
Հասարակական-քաղաքական ոլորտներում իրենց «հացը վաստակողների» նմանօրինակ գործունեությունը մեկ բառով կարելի է որակել որպես ԼԵԶՎԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ: Ահա արդեն քսան տարի է, և մենք այս նույն կամ գրեթե նույն մարդկանցից նույն բաներն ենք լսում, օգտագործվող եվրոբառակապակցություններից
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=338944789564297&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել