Հայաստանում այսօր գրանցված է որսորդների 4 միություն, որոնք ունեն հասարակական կազմակերպությունների կարգավիճակ եւ շուրջ 30 հազար անդամ:
Սակայն սրանցից ամենահինը եւ երկարակյացը համարվում է անցյալ դարի 20-ական թվականներին Հայկ Բժշկյանցի` Գայի կողմից հիմնադրված Հայաստանի որսորդների միությունը, որը վերջին տարիներին անվանակոչվել է «Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» ՀԿ:
Հայաստանում առկա հարյուրավոր միավորումներից այս մեկն առանձնանում է նրանով, որ միավորման պատվավոր որսորդներից է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով հայտնի է իր որսած կենդանիներով ոչ թե մեր երկրում, այլ, օրինակ, Տանզանիայում:
Պարզվում է, որ միավորման որսորդներ են Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ այլք, ովքեր դեռ չունեն պատվավոր որսորդի կոչում, բայցեւայնպես պայքարում են այդ տիտղոսին արժանանալու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել