Շատ ուշադիր հետևում եմ #pharmageddon-ի զարգացումներին...
1. Մի քանի հասարակական կազմակերպություններ հայտնեցին իրենց բացասական վերաբերմունքը
2. Անթիվ և անհամար բողոքներ ժողովրդի կողմից
3. Դժգոհություն գործող բժիշկների կողմից
4. Դժգոհություն առողջապահության կազմակերպիչների կողմից
5. Դժգոհություն մամուլի կողմից
6. Դժգոհություն դեղատների, դեղագործական ընկերությունների և դեղորայք ներկրողների կողմից
7. Իրավական նորմերի խախտում ՀՀ առողջապահության նախարարության կողմից օրենքի ներդրման գործընթացում
8. Իրազեկության պակաս
9. Լիարժեք խառնաշփոթ
Տարբեր սերունդների և տարբեր մասնագիտությունների բժիշկների կողմից տրված բազմաթիվ հարցազրույցներ և ասուլիսներ, որոնք գտնում են, որ ժամանակին չի կիրառվում այս որոշումը... Նման մթնոլորտում ոչ մի օրենք չի գործի, իսկ մեր նպատակն այլ է՝ ունենալ լիակատար գործող օրենք, որը նախատեսում է կարգավորող մեխանիզմներ զանազան գործընթացներում։
ՀԱՐԳԵԼԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ,
միգուցե ժամանա՞կն է նստելու սեղանի շուրջ և քննարկելու օրենքի և որոշման բացերը... Միգուցե ժամանա՞կն է միասին լուծում տալու այս հարցին...
Պետք չէ թերագնահատել հասարակական հատվածը, և կարծում եմ, որ քննարկումների ընթացքում միացյալ ուժերով կկարողանանք գտնել լուծում՝ ստեղծված խառնաշփոթից դուրս գալու համար։
Միգուցե փորձե՞նք միասին աշխատել և չխորացնենք բնակչության անվստահությունը ոլորտի նկատմամբ։
Առողջապահության ոլորտն ավելի գլոբալ գաղափարներ է իր մեջ տանում, քան անսխալ լինելու և ամենախելացին լինելու ամբիցիաները։ Պաշտոնյաները փոխվում են, բայց ոլորտը մնում է, և անվստահությունը ևս մնում է։
Եկեք միասին թույլ չտանք, որ անվստահությունը և դժգոհությունները խորանան։