«Ամեն դեպքում, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ այս խլացած քաղաքական իրավիճակից՝ ցանկացած գրագետ, կիրթ, զարգացած և փորձ ունեցող մարդու առկայությունը՝ հատկապես իշխանական ոլորտում, ես դրական եմ համարում»,- «Առավոտի» հարցին՝ արդեն ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի վարկը Հայաստանին օգուտ կբերի՞, պատասխանեց նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Մեր զրուցակիցն ասում է՝ շատ կցանկանար, որ ՀՀԿ խմբակցության վեց տասնյակ մարդիկ էլ լինեին բարձր մակարդակի: Այնինչ ՀՀԿ խմբակցությունում միայն 3-4-ն են, որ կարողանում են ինչ-որ բանից խոսել: Ելնելով այս իրողությունից՝ Հովհաննես Իգիթյանը կրկնում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արտահայտությունը. «Այս իրավիճակում ՀՀԿ-ն ավելի լավ թեկնածու չէր կարող ունենալ»: Նա կարծում է, որ իրավիճակն անհամեմատելի կլիներ, եթե 3-րդ, 4-րդ դասարան ավարտած որևէ մականունավոր ՀՀԿ-ական առաջադրվեր նախագահի պաշտոնում», – նշեց փորձագետը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել