Հենրի Ֆորդ

Հենրի Ֆորդը, ով ծնվել է 1863 թ. հուլիսի 30-ին և մահացել է 1947 թ. ապրիլի 7-ին, ամերիկացի հայտնի արդյունաբերող էր, Ford Motor Company-ի հիմնադիրը: Նրա կողմից ստեղծված Model T ավտոմեքենան տրանսպորտային աշխարհում և ամերիկյան արդյունաբերությունում հեղաշրջում կատարեց: Լինելով Ford Motor Company-ի ապագա ղեկավարը՝ նա դարձավ ամենահայտնի և ամենահարուստ մարդկանցից մեկը աշխարհում: Անգամ այսպիսի հասկացություն ի հայտ եկավ՝ «ֆորդիզմ»՝ էժան ապրանքի զանգվածային արտադրություն՝ համատեղված արտադրող աշխատակիցների բարձր աշխատավարձի հետ: Ֆորդը գլոբալ հայացք ուներ դեպի աշխարհը. նա սպառողականությունը տեսնում էր որպես բանալի յուրաքանչյուր գործում: Նա իր առջև խնդիր էր դրել տեխնիկական և բիզնես նորարարությունների ծախսերի անընդհատ նվազեցում կատարել, ավելին՝ նա ֆրանչայզինգի համակարգը հիմնեց՝ իր դիլերները տեղադրելով Հյուսիսային Ամերիկայի մեծ մասում ու վեց մայրցամաքների խոշոր քաղաքներում:

Իր հսկայական հարստության մեծ մասը նա թողեց Ford Foundation-ին, սակայն այդ ընկերությունը պետք է ղեկավարեն միայն նրա ընտանիքի անդամները: Նա հայտնի էր ողջ աշխարհում, հատկապես 1920-ականներին, երբ ակտիվորեն գործում էր նրա հիմնած ֆորդիզմի գաղափարը: Սակայն 1920-ականնեին Ֆորդի հակասեմիտիզմը բազմաթիվ վեճերի առիթ դարձավ:

 

Մարկոս Կրասոս

Սա մեր ցանկում «ամենահին» անվանումն է: Կրասոսը հռոմեացի հրամանատար էր և քաղաքական գործիչ, ով հարստացել էր այն բանից հետո, երբ էժան գնով տներ և թանկարժեք իրար գնեց Սուլլայի կողմից Հռոմի գրավման ժամանակ (Մարկոսը Սուլլայի գոնորալներից էր): Այնուհետև նա վաճառել էր դրանք և հարստացել: Կրասոսն իր հսկողության տակ էր պահում 500 ստրուկ-շինարարներից կազմված մի խումբ: Այնուհետև սպասում էր, թե Հռոմում երբ հերթական հրդեհը կսկվի, ցածր գնով գնում էր վառված շինությունները և դրանցով գումար աշխատում:

Նրա ստրուկներն արագ վերականգնում էին այրված շինությունները, որոնք նա վարձակալության էր հանձնում կամ հսկայական շահույթով վաճառում: Համարվում է, որ Մարկի հարստությունը կազմել է 170 միլիոն սեստերտիուս: Նա մարդկության ողջ պատմության ամենահարուստ մարդն է համարվում, սակայն այս հարցը տարբեր պատմաբանների կողմից ևս վիճելի է:

 

Ուորեն Բաֆեթ

Սա ամերիկացի հայտնի ներդրող է, արդյունաբերող և բարերար: Աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկն է համարվում: Հաճախ այսպես կոչվող «լեգենդար ներդրող Ուորեն Բաֆեթը» Berkshire Hathaway-ի հիմնական բաժնետերը, նախագահն ու գործադիր տնօրենն է: Միլիարդատեր դարձավ այն ժամանակ, երբ Berkshire Hathaway-ը 1990 թ. մայիսի 29-ին A դասի բաժնետոմսեր սկսեց վաճառել, իսկ շուկան մեկ բաժնետոմսի համար 7175 դոլարով փակվեց: Վերջին 35 տարիների ընթացքում Ուորեն Բաֆեթը դարձել է պատմության ամենահզոր ներդրողը: Եթե Դուք 10,000 դոլար ներդնեիք Berkshire Hathaway-ում, երբ 1965 թ. այն իր հսկողության տակ վերցրեց Ուորենը, ապա ներդրումն այսօր կվերածվեր 50 միլիոնի: Սակայն մինչ օրս այս մարդն ապրում է այն նույն տանը, որը 30 տարի առաջ գնել էր 31,500 դոլարով, վարում է հին Lincoln Towncar ավտոմեքենա և ամեն օր դեն է նետում Coca-Cola-ի անթիվ դատարկ տարաներ:

 

Նիկոլայ II

Նիկոլայ II-ը՝ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռոմանովը, Ռուսաստանի վերջին կայսրն էր: Նա կառավարել է 1894 թ. ի վեր, միչև որ 1917 թ. ստիպված եղավ հրաժարվել գահից այն բանից հետո, երբ իշխանության եկան բոլշևիկները: Նրա կառավարումը նշանավորվեց հակասեմական ջարդերով, ռուս-ճապոնական պատերազմում ջախջախիչ պարտությամբ, հեղափոխություններով, ներքին անկարգություններով, Ռասպուտինի անօրինական և խորհրդավոր միջամտությամբ քաղաքականությանը, ինչպես նաև Ռուսաստանի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելով: Այն բանից հետո, երբ ցարը գահընկեց արվեց, Լենինի հրամանով նրան և ողջ ընտանիքին մահապատժի ենթարկեցին: Ռուսական վերջին ցարի կյանքի մասին շատ պատմություններ, առասպելներ ու լեգենդներ են հյուսվել: Բավական է ասելը, որ Նիկոլայ II-ը դարձել է երրորդ ամենահարուստ մարդն աշխարհում, սակայն դա արել է «հնաոճ» եղանակով՝ ժառանգելով իր կարողությունը:

 

Ջոն Ռոքֆելլեր

Ջոն Դևիսոն Ռոքֆելլերը, ով ծնվել է 1839 թ. հուլիսի 8-ին և մահացել 1937 թ. մայիսի 23-ին, ամերիկացի-գերմանացի նավթային մագնատ էր ու բարերար, Standard Oil ընկերության հիմնադիրը, որը դոմինանտում էր նավթային արդյունաբերությունում: Ռոքֆելլերն այս ոլորտում հեղափոխություն կատարեց և նաև հիմք դրեց ժամանակակից բարեգործությանը: Standard Oil-ը նա հիմնեց 1870-ին և ակտիվորեն ղեկավարեց այն այնքան ժամանակ, մինչև որ 1897 թ. թոշակի անցավ: Ռոքֆելլերը ծնվել էր հասարակ ընտանիքում: Նրա հայրը որդու հակապատկերն էր, քանի որ ողջ կյանքն անց է կացրել աշխատանքից խուսափելու համար սխեմաներ գծելով: Իր մոր՝ Էլիզայի՝ բարեպաշտ տնային տնտեսուհու ջանքերի շնորհիվ Ջոնը աշխատասեր մարդ էր մեծացել և 16 տարեկանում իր առաջին աշխատանքին էր անցել՝ որպես հաշվապահ: Իր հետագա ողջ կյանքի ընթացքում նա եկամուտների 10%-ը բարեգործական նպատակներով է օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել