Newmag.am-ը գրում է.
Դուք մեր գրասենյակի զարդարանքն եք:
Ձեզ թվում է, որ ոչ մի վատ բան նկատի չունեք, ուղղակի գործընկերուհուն անվանում եք գեղեցիկ: Սակայն, զարդարանքը մատի մատանին է, լուսամուտագոգին դրված ֆիկուսը, ոսկե ատամը նարկոբարոնի բերանում: Եվ այսպիսով բոլոր այս սիրելի և անօգուտ զարդարանքները, որոնք ընդգծում են հասցեատիրոջ հեղինակությունը: Եվ այս շնորհավորանքներից ձեր կոլեգաները իրավունք ունեն վիրավորվելու: Ներկայիս միջազգային կազմակերպությունների տվյալներով Ռուսաստանում կանայք վաստակում են 30% ցածր աշխատավարձ, քան տղամարդիկ՝ զբաղեցնելով նույն պաշտոնը: Հաշվի առնելով վերջին օբյեկտիվ պարամետրերը՝ կրթության մակարդակը, հմտությունները, ցույց տվեցին, որ ռուս կանանց աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի, քան Y քրոմոսոմ կրողներինը: Եվ ո՞վ է այստեղ հարցնում, թե ով է գրասենյակի զարդարանքը: Կոլեգային պետք է ցանականալ լավագույն իրերը, որոնք պետք կգան աշխատանքում՝ հետաքրքիր ծրագրեր, շուտ համաձայնություն տվող հաճախորդներ, գրասենյակի առաջ իրար հրմշտող ներդրողներ և, իհարկե, որ տնօրենը նկատի բոլոր ձեռքբերումները և կատարելությունները: Վերջինը հատկապես կարևոր է, եթե տնօրենը դու ես:
Ցանկանում եմ մնաք/լինեք նուրբ, բարի, հոգատար:
Պետք է անմիջապես նշել, որ ձևակերպումը մնալ թվում է ավելի անպարկեշտ, քան լինելը: Նշում եք դրական հատկանիշներ և նրանց ցանկանում եք մնալ այդպիսին: Սա նշանակում է, որ մարդու հետ մի բան այն չէ և նրան պետք է լինել այդպիսին: Հիմա անցնենք շնորհավորանքի երկրորդ մասին՝ նրբությանը, բարությանը, հոգատարությանը, համբերատարությանը, որոնք կանացի կարծրատիպերի են և շահավետ ցանկացած մեկին, բացի հասցեատիրոջից: Բարի կնոջը կարելի է ստիպել անել ամեն բան, ինչը ձեզ պետք է, հոգատարին՝ տալ առյուծի բաժին հոգսը, իսկ նուրբը չի հակառակվի, երբ ձեր մտքում կծագեն տարօրինակ մտքեր: Ավելի լավ է, որ կնոջը ցանկանաք երազանքների իրականացում:
Բոլոր մայրերի այս տոնը…
Եթե հայրենիքի պաշտպանի օրը վիճելի է, թե իրականում ում տոնն է, մարտի 8-ը քննարկումների ենթակա չէ, այն ամբողջությամբ գենդերային տոն է: Բավական է քեզ կարծես կին, որպեսզի նշես տոնը, իսկ ծննդաբերել ընդհանրապես պարտադիր չէ: Բավական է քննարկել կնոջը, որպեսզի իմանաս, թե ինչ կապի մեջ է մարդկանց հետ, պարզել, թե ում մայրն է, կամ քույրը, կամ տատիկը, որպեսզի շնորհավորես նրան: Կինը ինքնին անհատ է և գնահատված մարդ և կանաց միջազգային օրը միայն նրանց մասին է:
Ցանկանում եմ լինեք միշտ երիտասարդ:
Կարելի է երկար խոսել երիտասարդ ոգու մասին, սակայն երիտասարդությունը կապված է օրացույցի հետ: Դու պաշտոնապես հայտնվում ես այդ տարիքային կատեգորիայում ՝ մինչև 30 տարեկան, մի քանի այլ դեպքերում՝ մինչև 35: Միշտ մնալ երիտասարդ հնարավոր է միայն արտառոց դեպքերի շնորհիվ և երիտասարդությունը շարունակելով «մեր սրտերում»: Մյուս դեպքերում դա չիրականացող ցանկություն է, որը հաստատում է, որ կինը գին ունի, քանի դեռ երիտասարդ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ