Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Տոտենհեմի» հետ խաղում (2:1):

Երկու խաղերի արդյունքում թուրինյան թիմը կարողացել է դուրս գալ հաջորդ փուլ.

«Տոտենհեմը» շատ հիանալի ֆուտբոլիստներ ունի` Քեյնը, Էրիքսենը, Ալին, բայց մենք գիտեինք, որ նրանք միշտ բաց են թողնում իրենց շանսերը:

Սա «Տոտենհեմի» պատմության մեջ է: Նրանք շատ պահեր են ստեղծվում, բայց արդյունքում պարտվում են: Մենք միշտ հավատում ենք պատմությանը:

Այնպիսի խաղերում, ինչպիսին է օրինակ «Ռեալ»-ՊՍԺ-ն, կարելի է տեսնել, թե որքան կարևոր է պատմությունը: Մենք օգտագործեցինք մեր վարպետությունն ու հաղթանակի հասանք»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում «BT Sport»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել