Մոսկովյան Չեբոկսար շրջանում տարեցկինը եկել էր մանկապարտեզ՝ տանելու թոռանը, բայց դաստիարակը պատահմամբ նրան ուրիշ աղջկա է տվել, ով նույն անունն ուներ: Վատ տեսողությամբ տատիկը չի նկատել տարբերությունը, իսկ երեխան շատ հանգիստ նրա հետ գնացել է տուն:
Տուն գալով՝ տատիկը կերակրել է ուրիշի երեխային, թողել, որ խաղա շան հետ, բայց զարմացել, որ երեխան չգիտի կենդանու անունը: Նա նույնիսկ թողել է երեխային չարաճճիություն անել: Եվ միայն ակնոցը դնելով է թոշակառու կինը սարսափով հասկացել, թե ինչ է տեղի ունեցել:
Այդ ընթացքում մանկապարտեզ է եկել «փախցրած» երեխայի մայրը: Երբ աղջիկը չի գտնվել, անգամ ոստիկանությունն է եկել, իսկ ահա քիչ անց թոշակառու տատիկը վերադարձել է ուրիշի երեխայի հետ: Ուրախացած մայրը հասկացել է թյուրիմացությունը և խնդրել ավարտել հետաքննությունը:Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել