Երիտասարդ տղամարդը, ով աշխատում է էսկորտ ծառայությունում, Վատիկանի կաթողիկոսին է փոխանցել 34 քահանաների վերաբերյալ տեղեկություններ, որոնք օգտվում են միասեռ հարաբերությունների ծառայություններից: Նամակագրության մեջ առկա են բաց թեմաներով խոսակցություններ ու էրոտիկ լուսանկարներ:
Տեղեկությունը կազմել է Ֆրանչեսկո Մանջիակապրան, ով չի կարողացել հանդուրժել քահանաների երկերեսանիությունը:
«Իմ նպատակը ոչ թե նրանց ցավեցնելն էր, այլ հասկացնել, որ երկակի կյանքը, որքան էլ հարմարավետ թվա, ո՛չ նրանց համար է օգտակար ու ճիշտ, ո՛չ էլ մյուսների, ում համար նրանք պետք է օրինակ ծառայեն»,- հայտարարել է երիտասարդը: Նեապոլի կաթողիկոսը հայտարարել է, որ նշված անունով մարդկանցից ոչ ոք չի ծառայում Նեապոլում: Նա միանգամից տեղեկություններն ուղարկել է Վատիկան, քանի որ նման ծանր հանցանքի համար տվյալ անձինք պետք է պատասխան տան:
Տվյալ դեպքում խոսքը մեղքերի մասին է, այլ ոչ հանցանքի, քանի որ նրանց նամակագրության մեջ հաստատվում են միայն համասեռական կապեր և ոչ մանկապղծություն:
Սա հերթական սեքս-սկանդալն է իտալական կաթոլիկ եկեղեցու ու Վատիկանի համար: