Կանոնների այս համակարգը բուժում է ցանկացած բարդության դեպքում և հարմար է յուրաքանչյուրին։

1. Առավոտյան ճաշին և երեկոյան խմեք կես լիտր ջուր միանգամից: Ջուրը պետք է մաքուր լինի, ոչ հոսող: Խմելու պահին ինքներդ ձեզ ասեք՝ ես առողջ եմ, ես բուժվում եմ:

2. Փոխեք ձեր շնչառությունը: Սկսեք արտաշնչել 2-3 անգամ ավելի երկար: Դանդաղ շնչեք, հավասար ու ազատ, առանց կծկումների, ներքին ուրախության զգացումով: Ողջ օրվա ընթացքում հիշեք ձեր շնչառության մասին և այն կրկին ճիշտ դարձրեք:

3. Կազդուրող բառերի ձեր ցանկը կազմեք: Դրանք այն պնդումներն են, որոնք դուք կարդում եք ամեն օր: Դրանք պետք է հաճախ ու շատ անգամ կրկնել: Օրինակ՝ «ես կազդուրվում եմ, կազդուրիչ էներգիան մտնում է իմ մեջ՝ առողջացնելով իմ մարմինը» կամ՝ «ես բաց եմ այդ կազդուրիչ էներգիայի հոսքն ընդունելու համար, իմ լյարդը, գլուխը կամ երիկամն առողջանում է»:

4. Սկսեք ինքնամերսում անել: Պարզապես չոր մերկ մարմինը տրորեք ձեռքերով այն մասերում, ուր ձեռքը կհասնի: Հատուկ ուշադրություն դարձրեք ոտնաթաթերին, կրծքին, գլխին ու պարանոցին, ինչպես նաև հիվանդ օրգանին:

5. Կատարեք փոքր ներշունչ և մատներով բերանն ու քիթը սեղմեք: Որոշ ժամանակ անց ի հայտ կգան արտաշնչելու անհրաժեշտության առաջին նշանները: Այդ ժամանակ գիտակցաբար ինքներդ ձեզ շատ անգամ ասեք հետևյալ արտահայտությունը՝ «ես ուզում եմ ապրել»: Ապա դադարեք մատներով քիթն ու բերանը սեղմել: Շունչ քաշեք ու էլի նույնը կրկնեք: Դա ձեր մարմնին ու ուղեղին ապրելու ցանկությանը միտված շատ հզոր ազդակ կտա, քանի որ շատ հաճախ վտանգավոր հիվանդություններն ի հայտ են գալիս հենց ենթագիտակցական մակարդակում ապրելու ցանկության պակասից:

6. Պառկեք քնելու ժամը 22:00-ին, արթնացեք վաղ՝ 5:00-ին: Քնից առաջ ասեք՝ «հիմա ես կուղևորվեմ կազդուրող երկիր, ուր ինձ կօգնեն բուժվել»: Անպայման ցերեկը՝ ճաշի ժամին, քնեք 1 ժամ:

7. Ամբողջովին փակեք բոլոր այն ուղիները, որոնցով դուք կարող եք նեգատիվ ինֆորմացիա ստանալ: Մտածեք միայն լավ բաների մասին: Կատակերգություններ դիտեք, ծիծաղելի, հումորային հաղորդումներ: Ոչ մի բարդ բան մի արեք, միայն հաճելի, հանգիստ, չհոգնեցնող գործերով զբաղվեք:

8. Երեկոյան հանգիստ, թուլացնող երաժշտություն լսեք, սակայն մի անտեսեք նաև ուրախ, ռիթմիկ երաժշտությունը: Այն կարելի է նաև ցերեկը բարձրաձայն լսել: Ցանկալի է պարել պարզապես, հենց այնպես, ինքդ քեզ համար: Քթի տակ նաև երգեք:

9. Հաճախ եղեք բնության գրկում: Եթե դրա հնարավորությունը չկա, պատուհանից կամ պատշգամբում նստած՝ նայեք երկնքին ու ամպերին:

10. Մի խոսեք, մի քննարկեք ձեր հիվանդությունն ու անգամ մի մտածեք դրա մասին: Պարզապես դուրս նետեք այն ձեր գլխից: Եթե ձեր մտքերն, այնուամենայնիվ, վերադառնում են ձեր խնդրին, աշխատեք ընդհանրապես ոչ մի բանի մասին չմտածել: Պարզապես լուռ նստեք:

11. Ընկերների ու բարեկամների հետ վարեք հանգիստ, մտերմիկ, անկեղծ, չպարտավորեցնող զրույցներ: Դա էներգիա փոխանակելու շատ լավ եղանակ է, որը ձեզ կվերադարձնի նորմալ վիճակի:

12. Սկսեք կիրառել սառը ջրով ցողվելու պրակտիկան: Այդ ընթացքում մտածեք ինչ-որ ուրախալի, կազդուրիչ բանի մասին:

13. Քիչ կերեք, բայց հաճախ (5-7 անգամ): Դա պետք է միայն տնական սնունդ լինի, որքան հնարավոր է պարզ. շիլաներ, թթու կաղամբ, տնական հաց, աղցաններ և այլն: Անոթները նեղացնող ոչ մի հեղուկ՝ թեյ, սուրճ, ալկոհոլ և այլն:

14. Սկսեք ֆիզիկական վարժություններ անել այնքան ժամանակ, մինչև կքրտնեք՝ կքանստումներ, սեղմումներ, թեթև ծանրաքարեր: Շատ լավ է վազքը. կարելի է նաև տեղում վազել սենյակում:

15. Շաբաթը մեկ օր քաղցած մնացեք: Եթե կարող եք, 24-36 ժամ, իսկ եթե չեք կարող, ավելի քիչ: Քաղցած մնալու օրվանից առաջ և դրա ընթացքում ասեք մոտավորապես հետևյալը․ «Խնդրում եմ, թող ես առողջ լինեմ, դրա փոխարեն ես կքաղցեմ»:

16. Ամեն օր 5-10 րոպե հարմար նստեք, հանգստացեք և մտքում կրկնեք՝ «թող բոլորը առողջ լինեն, թող բոլորի մոտ ամեն բան լավ լինի»: Եվ դա արեք մաքուր սրտով՝ պատկերացնելով, թե ինչպես է բոլորի մոտ շրջապատում բարելավվում առողջական վիճակը:

17. Ամեն օր ձեզ մոտ ապագայում առողջ մարդ պատկերացրեք: Օրինակ՝ մտածեք, որ 7 օր հետո դուք առողջ, կայտառ, փողոցում ինչ-որ տեղ, մի արևոտ օր, ձեզ ծանոթ վայրում ծիծաղող մի մարդ եք:

18. Օգնության խնդրանքով դիմեք Աստծուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել