Նա մեկը չի, ում դու պարզապես սիրում ես, նա մեկն է, ում հետ դու ունես հոգևոր, ինտելեկտուալ և զգացական կապ: Այս զգացողությունը շատ բարդ է բացատրել խոսքերով և այն կհասկանան թերևս միայն նրանք, ովքեր զգացել նման բան: Այս հարաբերությունները ոչ մի այլ տեսակի հարաբերությունների նման չեն և ավելի բարդ են:

Սակայն, ցավոք, լինում են դեպքեր, երբ ձեզ պարզապես վիճակված չէ միասին լինել, և դուք բաժանվում եք՝ անկախ նրանից, թե որքան եք կապված միմյանց հետ և որքան եք իրար սիրում:

Բաժանվելը նման դեպքերում անտանելի է, շատ ավելի ցավոտ քան այլ բոլոր բաժանումները: Ասես քո մի մասը մահանում է այդ մարդու հեռանալով:

Ինչպե՞ս է շարունակվում կյանքը նմանատիպ բաժանումից հետո:

1. Դու կրկին սեր կգտնես, սակայն այն միևնույն է այդքան ուժեղ չի լինի

Այո՛, դու կրկին կսիրահարվես, սակայն դա նույնը չի լինի, ինչ-որ բան միշտ պակաս է լինելու: Դու շարունակ նոր սիրելիիդ համամատալու ես նրա հետ և զայրանալու ես, որ նա այնպիսին չէ, նման չէ:

2. Քանի տարի էլ անցնի, դու միևնույն է մինչև կյանքիդ վերջ հիշելու ես այն ժամանակները, երբ միասին էիք

Հիշողությունները դժվար է բաց թողնել: Ամեն անգամ ինչ-որ բան քեզ հիշեցնելու նրա մասին, այն պահերի մասին, որ միասին եք անցկացրել, այն խոսակցությունների, որ ունեցել եք:

3. Դու լիովին այլ մարդ ես դառնում նրանից բաժանվելուց հետո

Քո մի մասը մահանում է նրանից բաժանվելուց հետո: Դու այլևս երբեք առաջվանը չես լինի: Փոխվում է քո պահվածքը, հատկապես հարաբերություններում սկսում ես այլ կերպ արձագանքել որոշ բաների:

4. Դու սկսում ես կասկածել բոլոր այն «վատ»-ին, որ եղել է ձեր միջև

Գալիս է մի պահ, երբ դու սկսում ես կարծել, որ ամեն ինչ այնքան էլ վատ չի եղել, որքան քեզ թվում էր: Քեզ ես մեղադրում, կարծում ես, որ կարող էիր այլ կերպ արձագանքել և գուցե ամեն բան այլ կերպ դասավորվեր:

5. Դու շարունակում ես նրան տեսնել քո երազներում

Քո ենթագիտակցությունն այդպես էլ ունակ չի լինում նրան բաց թողնել: Նա շարունակում է հայտնվել քո երազներում:

6. Դու կսկսես նոր կյանք, սակայն քո միտքն ու հոգին նրա հետ է լինելու միշտ

Այո՛, դու նոր կյանք կսկսես, նոր իրադարձություններ, տպավորություններ, սակայն նա միշտ քեզ հետ է լինելու, քո մի մասը, քո մտքերում, հոգում, սրտում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել