Բջջային պլատֆորման Microsoft-ի կողմից դեռ չի կարողանում անցնել հանրահայտ Android-ին և iOS-ին: Նոր տվյալները հաստատում են, որ Windows Phone-ը ԱՄՆ-ում տարածվում է  Android-ից ավելի արագ: Kantar Worldpanel ComTech-ը պարզել է, որ 2013 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ում վաճառված սմարթֆոնների 5,6%-ը աշխատել է Windows Phone-ով:

0k9sns35

Android-ը մեկ տարում մեծ աճ չի գրանցել: Այն 47,9%-ից աճել է մինչև 49,3%:  iOS-ի մասը  նվազել է` 44,6%-ից հասնելով մինչև 43,7%, իսկ BlackBerry-ի մասը նվազել է 2,6%-ից մինչև 0,9%-ը: Kantar-ը հավաստիացնում է, որ Windows Phone-ի վաճառքի աճից ամենաշատը օգտվել է Nokia-ն: Nokia ընկերության վաճառքը Windows Phone-ի շնորհիվ  1%-ից աճել է մինչև 4%:

Ընկերությունը վստահեցնում է, որ բջջային ՕՀ-ը Microsoft-ի կողմից գրավում է նոր օգտագործողներին ավելի շատ, քան iOS-ը: 240 հազար մարդ, որոնք օգտագործում են Windows Phone ԱՄՆ-ում (52%) խոստովանեցին, որ նախկինում օգտագոծել են հեռախոս առանց ՕՀ-ի:  iPhone-ի օգտագործողների 55%-ը ասել է, որ նախկինում օգտագործել է ՕՀ-ով աշխատող հեռախոս (հիմնականում Android): Բջջային հեռախոսներ օգտագործող հասարակության կեսը դեռ չի օգտվում սմարթֆոններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել