ԱՄՆ-ից հետաքրքիր լուր է տարածվել, որտեղ գիտնականներն ուսումնասիրել են այն պատճառները, որ մարդկանց դրդում են հանցագործության ու սպանության: Իրականում ամբողջը մեր ուղեղում է, բայց այս անգամ հարցը վերաբերում է անգամ հոգեպես առողջ մարդկանց: Նրանք ուսումնասիրել են մի քանի աղմկոտ սպանություն, որոնց արդյունքում հանգել են զարմանալի եզրակացությունների: Հանցագործների մոտ հայտնաբերվել էին գլխուղեղային վնասվածքներ կամ գլխուղեղի ուռուցքներ:
Վնասված էին ուղեղի տարբեր հատվածներ, բայց դրանք բոլորը խախտել էին նեյրոնների հատուկ հատված, որն առանձնացնում է մարդու ընտրությունը: Իհարկե, սա մեզանից մարդասպան չի սարքում, բայց այն ավելացնում է հանցանքի հանդեպ հակում ունենալու հավանականությունը: 2003 թվականին գլխուղեղի ուռուցք ունեցող մարդը շատ պատահական կերպով իր մեջ հայտնաբերել է պեդոֆիլիայի հակումներ: Միայն ուռուցքը հեռացնելուց հետո նրա կեղտոտ մտքերը վերացան:
Նման կերպով ապացուցվել է, որ ուղեղի յուրաքանչյուր վնասվածք կարող է ազդել մարդու քրեական գործունեության վրա: