Asekose.am-ը գրում է․

«Otherkin» խումբը մասնակցել է ТНТ ալիքով հեռարձակվող «Песни» շոուի 4-րդ եթերաշրջանին: Խմբի մասնակիցները` Հայկը, Մարիկան և Ռուդիկը կատարել են «Սարերի հովին մեռնեմ» և «Разведи небо» երգերի միքսը:

«Ինձ շատ է դուր գալիս այն, ինչ դուք արեցիք, շատ: Եվ ես կարծում եմ, որ դա տաղանդավոր է, պետք է ապրի և առաջ գնա»,-ասել է ռուս հայտնի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը:

Հաղորդավար և հումորիստ Սերգեյ Սվետլակովը ելույթի վերաբերյալ ասել է. «Անհնար է լսել դուդուկ և չտեղափոխվել մեկ այլ տարածություն: Այն տիեզերական գործիք է »:

Իր հերթին Տիմատին ելույթը անվանել է վառ` նշելով, որ երաժիշտները շատ լավ են օգտագործել այդ 1.5 րոպեները:

Նշենք, որ այս նախագծի շրջանակներում Ռուսաստանի 2 ամենանշանավոր պրոդյուսերները` Մաքսիմ Ֆադեևն ու Տիմատին համախմբել են իրենց ուժերը` նոր տաղանդներ գտնելու և նրանց աստղ դարձնելու համար:

Տեսանյութը դիտել` 19-րդ րոպեից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել