Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը ներկայացնում է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքը։ Սպարապետը ծնվել է Արարատի շրջանի (ներկայումս՝ ՀՀ Արարատի մարզ) Արարատ գյուղում։
Ապրում էին հինգ հոգով՝ հայրը՝ Զավեն Սարգսյանը, մայրը՝ Գրետա Սարգսյանը, եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները։
Վազգեն Սարգսյանը հայրը ծառայող էր, իսկ մայրը` Գրետա մայրիկը, ուսուցչուհի է եղել և դասավանդել է «Հայրենի բնություն» առարկան: Դպրոցում պատանի Վազգենին մի քանի անգամ «դասատուի տղա» են անվանել, ինչի համար էլ, ցանկացել է ուրիշ դպրոցում սովորել: Չէր ուզում իր և դասընկերների միջև խտրականություն դրվի: Դպրոցն ավարտել է ամենաբարձր գնահատականներով, շատ ինքնուրույն էր: Ընտանիքից թաքուն Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը թողել՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտ է ընդունվել։
Վազգեն Սարգսյանի պապն առավոտից երեկո աշխատում էր հողամասում: Առավոտը վեցին արթանում էր ու գնում այգի: Բոլորին զարմանք էր պատճառում նրա մշակած այգին: Ասում էին՝ կարծես մաղով մաղված լինի: Վազգենը միակ թոռն էր, որ այդպես հողը սիրում էր: Սիրում էր այդ աշխատանքը ու հաճույքով էր անում:
Վազգեն Սարգսյանը դեռ մանկուց լիդեր է եղել եւ եղբայրներով փորձել են նմանվել հենց նրան: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, պատմում է. «Եթե նա մի գիրք էր կարդում, ապա մենք էլ հետեւել էինք նրան։ Սպարապետը միշտ սպորտային է եղել եւ ծանր է տարել պարտությունները։ Նա տարված էր ֆուտբոլով: Նույնիսկ տան մեջ, մեր երեխաներին հավաքում ու ֆուտբոլ էր խաղում: Իմ սիրտը կանգնում էր, որ տները այդքան չարչարվել, վերանորոգել եմ, սեղանը քաշում էր ու սկսում էր երեխաների հետ տան մեջ ֆուտբոլ խաղալ»:
Սիրո թեմայով Սպարապետի ընտանիքում ծնողների մոտ չեն խոսել, քանի որ ամաչել են. եղբայրները սիրել են իրենց զգացմունքներն արտահայտել սիրային նամակներով եւ այդ առումով, ինչպես եղբայրն է պատմում, Վազհեն Սարգսյանը «գործի վարպետ էր». նրա նամակները կատարելություն էին:
Վազգեն Սարգսյանի տուն թանգարանում ցուցափեղկերից մեկի տակ ամուսնական մատանի է դրված։ Վազգեն Սարգսյանի մայրական տատիկի նվերն է եղել։
Երբ Վազգենը չափահաս է դարձել, տատիկը նվիրել է՝ մտածելով, որ ինքն արդեն մեծ է ու չի հասցնի տեսնել նրա պսակադրությունը։ Բայց մատանին այդպես էլ իր նպատակին չծառայեց։ Ինչպես ինքն էր միշտ պատճառաբանում՝ ժամանակ չուներ։ Սպարապետը գրքույկ ուներ, որտեղ կարմիր գրիչով գրել էր, որ այս տարի որոշել է ամուսնանալ, իսկ նա, եթե ինչ-որ բան խոստանում էր, իր խոստումը պահում էր: Բայց…
Իր ինքնակենսագրականում Վազգեն Սարգսյանը գրել է. «… Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել և առայժմ չեմ պատրաստվում։ Դատվա՞ծ.. Չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները… մորս դատավճիռներով։
Արտասահմանում բարեկամներ ունեմ։ Շա՜տ-շատ՝ սփյուռքի ամբողջ հայությունը։ Ուրի՞շ… էլ ասելու բան չմնաց։ Սա էլ Ձեզ ինքնակենսագրություն»։
Սպարապետի զարմիկների հիշողության մեջ նրա կյանքի վերջին Նոր տարին է 1999 թվականը.« Ողջ գիշեր տանն է մնացել . միշտ ինչ-որ մի տեղ էր լինում, ինչ-որ գործ էր ունենում: Այդ անգամ ողջ գիշերն ընտանիքի հետ անցկացրերց»:
Սպարապետի մայրը՝ Գրետա մայրիկը պատմում է, որ որդին չի սիրել նշել իր ծննդյան օրերը.
«Ասում էր, ծնունդը մայրերինն է, երեխեքինն է, տղամարդուն ծնունդ չկա ու թույլ չէր տալիս նշել: Գալիս հավաքվում էինք, մենք մեզնով, առանց իրեն նշում էինք: Ինքն այդ ընթացքում իր գործերն էր անում՝ հազար գործ ուներ: Հետո, ուշ ժամի նոր տուն էր գալիս»:
Գրետա Մայրիկի երազանքն էր, որ որդին երեխա ունենար. «Թոռնիկ ունենայի, էս տունը նրա տունն է, հիմա գոնե այդ երեխաները այստեղ թռթվռային, խաղային, իմանայի, որ ինքը կա: Չկա…»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։