Հայաստանն ունի նոր Նախագահ,բայց խնդիրը հենց դրանումն է,որ քաղաքական ապատիայի պայմաններում խորհրդարանի կողմից ընտրված Նախագահի հետ մինչև նրա ընտրվելը, և նաև ընտրությունից հետո ինչ-որ սին հույսեր են կապում:Ես կասեի բնակչության որոշ հատվածներ կամ նույնիսկ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն են ավելորդ կրքեր բորբոքում:

Մի խոսքով ժողովրդական լայն զանգվածների համընդհանուր նիհիլիզմի ֆոնին մենք դեռևս խարխափում ենք կոմունիստական պատրանքների մեջ,որը ես կասեի մեր հետընթացի ամենամեծ պատճառներից մեկն է:Իմ խորին համոզմամբ կոմունիստական անցյալից մենք կարող էինք ,,ժառանգել,, խստապահանջությունը և օրենքին ենթարկվելը,բայց հավատացնում եմ ձեզ այսօր դա ծայրաստիճան գործ է,բայց լուծելի:Կոմունիստների օրոք դա կիրառվում էր միակուսակցական,միահեծանության,,գործիքներով,,,իսկ ահա անկախության տարիներին մեզ մոտ ազատությունը հասկացան անարխիա,որը յուրաքանչյուր պետության կայացման համար պարզապես հակացուցված է:Մի օրինակ,որ ֆեյսբուքահայությունը ավելի լավ պատկերացնի ինչ եմ ցանկանում ասել,վերջերս շրջանառության մեջ դրվեց,,Ծխախոտի իրացման,ծխելու արգելքի մասին,,օրենքի նախագիծը,որը եթե չեմ սխալվում կիրառության մեջ է մտնելու ս. թ. նոյեմբերից:

Ով ինչ ասես ասեց «հազար աղբյուրից ջուր են բերում» միայն հատուկենտ մարդիկ ասացին,որ օրենքը լավն է,նույնիսկ՝ ուշացած: Այո հարգելի քաղաքացիներ մեզ պետք է խստություն և օրինապաշտություն,հանկարծ չշփոթեք բռնապետության հետ,ամենևին,ես եղել եմ և կլինեմ ազատական գաղափարների թունդ ջատագով:Պարզապես օրինապահությունը և պետական մտածելակերպը չպետք է շփոթել անարխիայի և ամենաթողության հետ:Եթե ասում են աղբը չնախատեսված վայրում գցելու համար տուգանք պետք է վճարենք,ուրեմն պետք է վճարենք,այլ ոչ թե բարբաջենք ինչու՞ Պողոսը կամ Պետրոսը չեն վճարում:Եթե ասում են վարորդը,ուղևորը ամրագոտի պետք է կապեն,ուրեմն պետք է կապենք և ոչ թե մատնացույց անենք կողքից անցնող օլիգարխի մեքենային,թե ինչու չի կապել նա:Եթե ասում են դեղերը դեղատոմսով պետք է վաճառվեն,ուրեմն օրինապահ քաղաքացիների նման հետևենք դրան:Հավատացեք ամեն մեկը կարգը,օրենքը եթե պահպահնի,մեր երկիրը իսկապես «երկիր» կդառնա և մեր մատաղ սերնդին կոմունիստական սին գաղափարներով, պատրանքներով էլ չենք «զբաղեցնի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել