Showbiz.am-ը գրում է.

Այսօր համացանցում շատ ենք հանդիպում բլոգեր մայրիկների, որոնք սիրում են տեսանյութերով կիսվել իրենց պատրաստած  ուտեստներով և ծանոթացնել իրենց խոհանոցին: Հայ հայտնիներից Աննա Թովմասյանը գրեթե միշտ իր ինստագրամի սթորիներում հրապարակում է իր խոհանոցային կյանքը:  ShowBiz.am-ը զրույց ունեցավ երգչուհու հետ, որի ընթացքում փորձեց ճշտել՝ որոնք են նրանց ընտանիքի խոհանոցային նախասիրությունները, ամենասիրելի խոհանոցն ու ուտեստները:

Աննան և Արամեն ամենից շատ նախընտրում են հայկական խոհանոցը և ոչ մի դեպքում չեն փոխի եվրոպական այլ խոհանոցի հետ: «Մենք միշտ Արամեի հետ սիրում ենք ուտել հաց, պանիր, կանաչի, լոլիկով ու վարունգով աղցան, կարևորը տնական ու հայկական»: Եվրոպական խոհանոցից  շատ է սիրում պաստա, բայց միայն հայկականից հետո:

Խոսելով նախաճաշի մասին՝  Աննան ասաց, որ իրենք նախընտրում են «ավանդական նախաճաշը», ամենապարզ ու հասարակ մթերքները՝ ձու, պանիր, թեյ: Թեև բալիկի խոհանոցը առանձին է, բայց երեկ առաջին անգամ Աննա-Մարիան ծնողների հետ է նախաճաշել և բժշկուհու խորհրդով կերել ձու: Իսկ, սովորաբար, բալիկի համար պատրաստում է մանկական ապուրներ՝ մսով և օգտակար բանջարեղեններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել