Այսօր բոլորն էլ կարողանում են լուսանկարներ անել, քանի որ դա անելու համար, ի տարբերություն 10 տարի առաջվա, շատ քիչ բան է անհրաժեշտ։ Բայց իհարկե ամեն մեկը չէ, որ կարող է իսկապես գեղեցիկ լուսանկարներ անել։ Երևի ձեզ էլ են ձեր ընկերները հաճախ մեղադրում, որ չեք կարողանում նրանց գեղեցիկ լուսանկարել, բայց ինչ կարող ես անել, եթե չունես լուսանկարչական հմտություններ ու համապատասխան տաղանդ։

Նույնը չի կարելի ասել Մոնիկա Կարվալոյի մասին՝ մի բրիտանացի լուսանկարչի, ում տաղանդը հնարավորություն է տալիս ամեն մի հասարակ թվացող կադրը վերածել սքանչելի լուսանկարի։ Բայց այս անգամ նա որոշել է իր ֆոտոխցիկով արված լուսանկարները հրապարակելու փոխարեն ընտրել 2 լուսանկար, դրանք համադրել, ապա նոր հրապարակել։

Photographe

«Երևի արդեն 5 տարի կլինի, որ այսպիսի նախագիծ էի ուզում անել։ Այս ամենն արել եմ միայն Photoshop-ի օգնությամբ՝ օգտագործելով բացարձակապես իմ լուսանկարները։ Երբ լուսանկարներ եմ նայում, մտքում դրանցից զույգեր եմ կազմում՝ հաշվի առնելով նրան ընդհանրությունները, գույները․․․»,- պատմում է աղջիկը։

Ահա Մոնիկայի աշխատանքներից մի քանիսը․

Photographer Combines

Photographer

Photograp

Photogra

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել