Թայլանդում գտնվող Նայն Թայի սրճարանի սեփականատերն ավելի շատ հաճախորդներ գրավելու համար փորձում էր գտնել այնպիսի տարբերակներ, որոնք հնարավորինս քիչ գումար կպահանջեն։ Հեռուստատեսությամբ գովազդ թողարկելու փոխարեն նա աշխատանքի ընդունեց 22-ամյա մի աղջկա, որպեսզի նա աշխատի կիսամերկ վիճակում։

Երբ աղջիկն աշխատանքի էր անցել, նա լուսանկարել էր նրան ու հրապարակել սրճարանի ֆեյսբուքյան էջում։ Հենց այդ հրապարակման պատճառով նրան մեղադրում են հասարակական վայրում անառակություն, անբարոյականություն քարոզելու համար։ Սրճարանի սեփականատիրոջը սպառնում է 100,000 թայլանդական բահտ տուգանք և անգամ մի քանի տարվա ազատազրկում։

Կիսամերկ աշխատող մատուցողուհին ու սրճարանի սեփականատերը պնդում են, որ ընդամենը փորձել են ավելի շատ մարդկանց դարձնել իրենց հաճախորդը և անբարոյականություն քարոզելու միտում չեն ունեցել։

Այնուամենայնիվ, նրանց այդ քայլն իսկապես աշխատել է․ հրապարակումն ընդամենը մի քանի ժամում հավաքել է ավելի քան 21,000 հավանում։






