Ահա և նոր սահմանադրության առաջին հետևանք-պտուղները: Առաջին հպանցիկ հայացքից այսպիսի նախագահական ընտրություններով՝
Ընդդիմությունը կորցրեց հանրային ալիք բարձրացնելու տեղեկատվական ու վարչական առիթը և հնարավորությունը: Այլևս ո՛չ լցոնումների, ո՛չ կարուսելների, ո՛չ ընտրակաշառքների և ո՛չ էլ ընտրատարածքներում խախտումների մասին տվյալներ չեն կարող առաջացնել հասարակական ընդվզում: Ո՛չ էլ այն գլխավորելու հնարավորություն կա: Ինչ ստացավ, դեռ չի էլ հասկանում:
Իշխանությունը ստացավ անաղմուկ և հիմնականում անդարդ սեփական թեկնածու անցկացնելու հնարավորություն: Ինչ կորցրեց․ ներքին ներանձնային կապերով, թերի պատրաստվածությամբ ու կիսակրթությամբ հանդերձ առաջ գնալու հնարավորություն: Բայց դեռ ներսում չի գիտակցում:
Ժողովուրդը ստացավ ֆորմալ «գալչկա» դնելուց ազատություն, ու մեծամասնության վեջներին էլ չի, որ իրենք չեն ընտրելու: Ինչպես և նախկինում էր: Կարճ ասած՝ քաղաքական ևս մի պրոցեսից բացակայելու լեգիտիմ իրավունք: Որ չմեղադրեն, թե բա՝ ինքներդ եք ընտրել, դե վայելեք: Վերջ, էլ մենք չենք ընտրել, դու եք ընտրել, պատգամավորներ: Բայց մի բան ժողովուրդը դեռ չի գիտակցվում․ հիմա ավելի լուրջ ա դառնում պատգամավոր ընտրելու հարցը: Շատ ավելի:
Մեդիադաշտը թեթևակի ապշած է.... Գրելու բան չկա: Ո՛չ կոնֆլիկտ, ո՛չ բախում, ո՛չ մեղադրանք: Մենք սովոր ենք միանգամայն այլ լուսաբանման ընթացքի)) Նախկինում ընտրություններից հետո դեռ մեկ ամիս ամբողջ դաշտը գվվում էր: Բա հիմա ո՞նց է լինելու))
Քաղաքական համակարգում առկախված վտանգը մոտենում է․ այլևս հնարավոր չի լինի կուսակցական համակարգի չկայացվածության հետևանքների պատասխանատվությունը բարդել մեկ մարդու վրա: Պուտինին նկատի չունեմ)) Թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր կուսակցություններն ամբողջ կազմով են կրելու դրա պատասխանատվությունը: Իսկ դրան ոչ բոլորն են ներսում պատրաստ: Հին սահմանադրությունն ու համակարգը շատերին էր ավելի ձեռնտու: Հիմա հեղափոխական անիվը ծանրացավ, պտտելը շատ ավելի ծանր կլինի, դանդաղ ու ռեսուրսատար: