Կարծում եմ` այս նկարները արդեն ինքնին նկարագրում են մեր մեծամասնություն կազմող ՀՀԿ ավագանիների նախկին և ներկայիս կատարած աշխատանքները: Եվ արդեն իսկ հոդս են ցնդում նրանց հնչեցրած բոլոր տիեզերածին ստերը` կապված իրենց կատարած աշխատանքների հետ: Եվ այսքանից հետո հավատալ և գնալ ու հերթական անգամ ընտրել Հանրապետական Կուսակցությանը, դա արդեն կլինի հասարակության աններելի սխալը: Ցավը նրանում է, որ մենք` հասարակությունը, միշտ բողոքել ենք ղեկավարությունից, իշխանությունից և միշտ գնացել ու ընտրել ենք հենց իրենց: Այդ դեպքում ինչո՞ւ մեկ անգամ ուժ ու հավատ չգտնենք մեր մեջ և մեր կյանքում մտցնենք փոփոխություն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել