Փեթի Մահեր անունով լուսանկարիչը Կանադայից է: Նա վերջերս այցելեց Օրինջվիլ-Օնտարիո գյուղին մերձակա տարածք, ուր պատահաբար ծառերին ամրացված բազմաթիվ կոշիկներ նկատեց:

Այնտեղ հարյուրից ավելի կոշիկներ կային: Սկզբում դա նրան թվաց հուշարձան՝ ավիավթարից մահացածների համար, բայց պարզվեց, որ անտառն իրականում լի է գաղտնիքներով:

Ոչ ոք չգիտի, թե ինչու այնտեղ այդքան կոշիկ կա, և ով է դրանք բերել:

Առաջին անգամ այնտեղ կոշիկ են հայտնաբերել 1972 թվականին: Ըստ ոստիկանության տվյալների՝ այդտեղ ոչ մի տեսակի վթար չի եղել, և դա հուշարձան չէ:

Անտառի հետ կապված տարբերակները շատ են: Ոմանք կարծում են, որ գեղանկարչական իրականացում է, ոմանք՝ երթի մասնակիցների գործը: Հնարավոր է նաև, որ դեռահասները կատակ են արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել