Անդրեսա Ուրաքը Բրազիլիայում հայտնի մոդել է, ով հանրաճանաչություն է ձեռք բերել ոչ միայն իր արտաքինով, այլև՝ հայտարարությամբ, թե ինքը Կրիշտիանու Ռոնալդուի սիրուհին է:
Քչերը գիտեն, թե ինչ թանկ է արժեցել այդ գեղեցկությունը մոդելի համար, քանի որ Բրազիլիայում գեղեցիկ կազմվածք համարվում են մեծ բարեմասնություններն ու հատկապես՝ հետույքը:
Աղջիկը որոշել էր մեծացնել հետույքը հատուկ քսուքի միջոցով, որը մաշկի մեջ են ներարկում: Այդ տարբերակն արգելված է երկրում, այդ պատճառով Անդրեսսան վիրահատությունը գաղտնի արեց: Նա հասավ ուզած արդյունքին, և նրա կարիերան բարձունքի գագաթնակետում էր:
Բայց որոշ ժամանակ անց նրան սկսեցին անհանգստացնել ոտքի շրջանում ցավերը: Նա դիմեց բժշկի, որտեղ պարզեցին, որ պատճառը ներարկված քսուքն է: Այն ցածրորակ էր եղել և տարածվել ոտքերի մեջ: Դրա պատճառով մկանները սկսել էին փտել, և առաջացել էր աննկարագրելի ցավ:
Բժիշկները կարողացան հանել քսուքը, և աղջիկը սկսեց ապաքինվել: Բայց կարճ ժամանակ անց կրկին հայտնվեց հիվանդանոցում: Այս անգամ նա իմպլանտեր էր դրել հետույքի մեջ: Նրա կյանքը կրկին վտանգի տակ էր, բայց այս անգամ կրկին ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:
Նա հիմա որոշել է հրաժարվել հետույքի մեծացումից և վարում է առողջ կենսակերպ: