Կան միայն ուժեղ և թույլ մարդիկ:
Մարդու միայն ֆիզիկական ուժը հաշվի առնելով չի որոշվում նրա ուժեղ կամ թույլ լինելը: Կան որոշ կանայք, որոնք ավելի շատ կամքի ուժ ունեն, քան որոշ տղամարդիկ: Կամքի ուժը նույնպես ուժ է չէ՞:
Եթե մեզ հայտնի բոլոր ուժերի տեսակները հաշվի առնենք, ապա իսկական պատկերը կփոխվի և տղամարդիկ կհամարվեն թույլ սեռ, քանի որ մի փոքր գլխացավի դեպքում անգամ աշխատանքից հանագիստ են պահանջում, միայն փող աշխատելով սահմանափակվում է նրանց ամբողջ օրվա աշխատանքը:
Իսկ կինը անգամ գլխացավի դեպքում բացի աշխատանքի գնալ-գալը, ամբողջ օրը տանի հոլի պես պտտվելով` ինչ գործ ասես որ չի անում. աման լվալ, ավլել-թափել, ճաշ եփել…. ու որ ամենակարևորն է, երեխաներին է դաստիարակում:
Դե թող մի տղամարդ մի օրվա ընթացքում հասցնի այսքան բան անել: Դեռ ավելին, կինը նույն ժամանակ հասցնում է, օրինակ, և՛ հեռախոսով խոսել, և՛ արդուկ անել, իսկ տղամարդիկ նույն ժամանակ միայն մի գործողության վրա են կարողանում կենտրոնանալ:
Դե, ասյքանից հետո դուք որոշեք` ո՞վ է թույլ սեռ, կամ արդյո՞ք թույլ սեռ ասվածը գոյություն ունի…