Սթոունհենջը խոշոր մեգալիթյան կառույց է Մեծ Բրիտանիայում՝ Սոլսբերի քաղաքի մոտ: Բաղկացած է տարբեր ժամանակներում նույն տեղում կանգնեցված երեք կառույցներից: Առաջինը (մ.թ.ա. 1900-1700 թթ.) շրջանաձև հողապատնեշ է և խանդակ (97,5 մ տրամագծով): Երկրորդը (թվագրվում է մ.թ.ա. 1700-1500 թթ.) վաղեմի պատնեշի մեջ ուղղաձիգ դրված 38 զույգ քարեր են: Երրորդը (մ.թ.ա. 1550-1400 թթ.) սալեչով պսակված, տաշված ուղղաձիգ քարեր են (8,5 մ բարձրությամբ, մինչև 28 տոննա քաշով), որոնք կազմում են 30 մ տրամագծով շրջան: Շրջանի ներսում գտնվում է հորիզոնական դրված զոհասեղանի քարը: Սթոունհենջն, անկասկած, հնագույն տաճար է, որը հավանաբար առնչվում է արևի պաշտամունքի հետ: Սակայն, ըստ որոշ հետազոտությունների, հնարավոր է, որ Սթոունհենջը եղել է հնագույն աստղադիտարան:
Նյութի աղբյուր՝ https://www.giteqte.com/single-post/2018/02/28/%D4%B3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%9E%D6%84-%D5%A9%D5%A5
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել