Բարև, գազանիկնե՛ր։ Բա չիմացաք, հանդում ասպարեզում բարձրաշխարհիկ ճաշակի նոր ջատագով է ի հայտ եկել։ Դե մի տեսակ սովորել ենք, որ «աստղ» բառը մեր իրականությունում մաքսիմալ արժեզրկվել է, ուստի խնդրում եմ, որ խիստ չդատեք․ այս անգամ տուֆտել դատարկախոսել է աստղ Անահիտ Հարությունյանը, ում, ամենայն հավանականությամբ, ավելի շատ կճանաչեք որպես Դոշ Անո։
Նախապատմությունը կարճ է․ կաթնագեղձերի ծավալապաշտության կողմնակիցների կուռք Անոն, հավանաբար խիստ նեղվելով, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում չի անցել իր ուզած մասնակիցը, հայտարարել էր բառացիորեն հետևյալը․
«Ռայոնցի աղջիկների ընտրության վրա Եվրոպայում ոչ մեկ չի թքելու»։
Տեսե՛ք, չեմ մանրանում, որ մեր հին ու բարի Գոմո բլոգի այս պրոտեժեն երևի այսքան սրտնեղել է, որ անցել է ոչ թե անկասկածորեն գոմոբլոգահաճո Կամիլը, այլ՝ Սևակ Խանաղյանը։ Փոխարենը, եկե՛ք քննարկենք, որ Դոշ Անոն վիրավորել է ինչպես Սևակի օգտին քվեարկած բոլոր աղջիկներին, այնպես էլ՝ անձամբ Սևակին։
1․ Անոն ու գավառականությունը
Բեխաբար մարդը կարող է մտածել, որ գործ ունենք եվրոպական հինավուրց արիստոկրատական տոհմի շառավղի հետ, որը մանկուց բարձրաշխարհիկ վարքերի ու բարքերի մեջ է եղել, իսկ ազնվազարմությունն այնքան խորն է նրա մեջ, որ արյուն հանձնելիս երակից կապույտ սուբստանցիա է գալիս, իսկ գազեր արձակելիս՝ վարդի հոտ։
Դա այդքան էլ այդպես չէ, ու դրանում համոզվելու համար բավական է պարզապես աչքի անցկացնել Անոյի ինստագրամյան էջը։
Ահա մի քանի էսքիզներ․
Գաջապատ ազնվազարմ ջրահարսը կորցրել է տռուսիկը ջրափոսի մոտ
Ակնոցավոր 8-ը
Գաջապատ ազնվազարմ գուսարուհին կորցրել է լիֆչիկը
Փաստորեն, կամբենացիան էլ ա խիյարի պես․ մի օր ձեռդ ա, մի օր․․․
Աբլիցովկեն իմ աչքերին (էլի ջրափոսի մոտ)
Պրառաբ ջան, ինչո՞ւ ես կրկին գաջել իմ աչքերը
Ազնվազարմը կորցրել է ամեն ինչ՝ բացի գոտուց
Իսկ հիմա մի քիչ առանց իրոնիայի։ Տարբեր բաներ կարելի է որակել որպես գավառականություն ու դրա դրսևորում, այդ թվում՝ նաև այն, երբ մարդը փորձում է հանրային իր կերպարը շեշտադրել ու առաջ մղել ոչ թե հանուն բովանդակության, այլ՝ ձևի։ Գավառականություն է ճչացող շքեղությունն ի ցույց դնելը՝ բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով, գավառականություն է նաև ծիծիկ ու տուտուզով ճանապարհ հարթելը։
2․ Անոյի բարձրաշխարհիկ ճաշակն ու Սևակը
Ըստ մեր բացոռ բարձրաճաշակ արիստոկրատուհու՝ Սևակ Խանաղյանի վրա Եվրոպայում ոչ ոք չի թքելու։ Մի կողմ դնենք այն, որ Սևակը հաղթել է միանգամայն եվրոպական (թեկուզև արևելաեվրոպական) Ուկրաինայի հայտնի հեռուստաշոուում, մի կողմ դնենք, որ Դոշ Անոյի սիրելի Կամիլ բլոգը սկի Կոնչիտա էլ չէ, այլ՝ Կոնչիտայի տնազ, որին հաստատ Եվրոպայում ո՛չ լիզելու էին, ո՛չ էլ վրան էին թքելու (Անոյի մտքի կոնտեքստում)։ Եկե՛ք հատուկ անիրազեկ մարդկանց համար մի հատ նայենք, թե ում վրա է թքում ինչպիսին է Դոշ Անոյի ճաշակը․․․
Ինչ-որ բան ավելացնելու կամ էլ պարզաբանելու կարիք կա՞․․․ Թերևս ո՛չ, ուղղակի մի՛ տուֆտեք, որ կատոկի տակ չընկնեք։