Կան մարդիկ, ովքեր տաղանդավոր են ամեն հարցում՝ լավ երգում են, պարում են, խաղում են ֆիլմերում: Նրանց սիրում են և հետևում: Այս անգամ առանձնացրել ենք այն հայտնիներին, ովքեր նաև հրաշալի ձայն ունեն: 

Խորեն Լևոնյան

Խորենի Լևոնյանի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը միշտ սիրվում են, բայց շատերը սիրում են նաև նրա կատարումները: «Երգ երգոց» հաղորդման ժամանակ Խորենը հաճախ է երգում:

Արման Նշանյան

Դերասան Արման Նշանյանի մասնակցությամբ բավականին լավ և լուրջ ֆիլմեր կան: Արմանը նաև խաղում է թատրոնում: 

Աշոտ Ղազարյան

Չնայած Աշոտ Ղազարյանին բոլորը գիտեն որպես հումորիստի, դերասանի, բայց իր շոուների ժամանակ նա նաև երգում է: 

Գոռ Հակոբյան

Հումորիստ, դերասան Գոռ Հակոբյանին շատերը վերջին շրջանում տեսել են «Ֆուլ հաուս» սիթքոմում, որոշ ժամանակ նկարահանվելուց հետո դերասանը սկսեց զբաղվել նաև երգչի կարիերայով՝ նկարահանելով տեսահոլովակներ: 

Շողեր Թովմասյան

Այն, որ դերասանուհի Շողեր Թովմասյանը երգում է, քչերը գիտեն: Վերջերս իր Ինստագրամի էջում հրապարակել էր տեսանյութ, երբ խնջույքներից մեկի ժամանակ երգում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել