1. Բրյուս Լին ֆիլմերի ժամանակ այնքան արագ է հարվածել, որ արհեստականորեն դանդաղեցրել են կադրերը, որպեսզի հեռուստադիտողը տեսնի նրա հարվածները:
2. Ազատ դիրքից նրա ձեռքի հարվածի արագությունը 1/500-ական վայրկյան է, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հասցնում նկարահանել վայրկյանում 24 կադր տեխոնոլոգիայով, այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադրվայրկյանանոց տեխնոլոգիայով:
3. Նա կարողանում էր 32 կգ-անոց ծանրաքարը պահել առաջ պարզած ձեռքով 20 վայրկյան:
4. Բրյուս Լին կարողանում էր ոտքերը մկրատ դիրքով պահել ձեռքերի վրա հենված վիճակում 30 րոպե:
5. Նա կարողանում էր օդ նետել բրնձի մի քանի հատիկ և բռնել դրանք օդի մեջ կերակրի փայտիկներով:
6. Մատների օգնությամբ նա կարողանում էր ծակել ապակյա բանկայի կափարիչը, որն ի դեպ այն ժամանակներում պատրաստվում էր ավելի հաստ թիթեղից:
7. Բրյուս Լին կարողանում էր գետնից հրում վարժությունը կատարել հենվելով մի ձեռքի մատներով, նաև կարողանում էր հրվել գետնից՝ օգտագործելով միայն բութ մատը և ցուցամատը:
8. Բրյուս Լին զբաղվել է նաև ձյուդոյով, ջիու-ջիցուով և բռնցքամարտով: Նա քունգ-ֆուում ստեղծել է իր ոճը՝ «Ջիտ Կուն-Դո»:
9. Նրա հասակը 171սմ էր:
10. Վաշինգտոնի համալսարանում փիլիսոփայություն էր ուսումնասիրում: Ավելի ուշ նա թողել է ուսումը և բացել է սեփական մարտարվեստների դպրոցը:
11. Նրա սիրած ծաղիկը քրիզանթեմն էր:
12. Մահանալու ժամանակ նրա քաշը 65կգ էր:
13. Նա մահացել է 32 տարեկան հասակում «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Եվ ֆիլմի սցենարը այնպես են դասավորել, որ օգտագործվել է Բրյուս Լիի թաղման իրական նկարահանումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=537708006267607&set=p.537708006267607&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել