Մի կին ուղղակի դեն է նետել կարտոնի և թղթի վրա արված ստեղծագործությունները, որոնք ներկայացված էին Իտալիայի ցուցասրահներից մեկում: Նա պատահաբար է դեն նետել ժամանակակից արվեստի՝ 10.000 եվրո արժողությամբ իրերը:
Նա ստվարաթղթի վրա արված ստեղծագործություններն աղբի տեղ է դրել: Ըստ ղեկավարության մեկնաբանության՝ նա ուղղակի արել է իր գործը, երբ մաքրել է տվյալ սենյակը: Նա ներողություն է խնդրել թյուրիմացության համար և պատրաստակամություն է հայտնել լիովին վճարել գումարը:
Բայց ղեկավարությունը նշել է, որ դա նկարիչների մեղքն է, ոչ թե նրա, քանի որ նրանք պետք է ավելի հստակ արտահայտեն իրենց մտքերը թղթի վրա և նմանեցնեն դրանք նկարի, ոչ թե աղբի ու խզբզանքի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել