Wnews.am-ը գրում է.
Տարվա մեջ երկու անգամ Pantone-ը հայտարարում է ամենանորաձեւ գույները, իսկ դեկտեմբերին նշանակում «հաղթողին»՝ որպես հաջորդ տարվա գլխավոր երանգ։ Ինչպես հայտնի է, 2018-ին այդ մրցանակին արժանացավ ուլտրամանուշակագույնը։ Այն ունի երկու զույգ՝ վարդագույն լավանդան եւ ծաղկող կրոկուսը, այնպես որ գարնանն ու ամռանը մեզ սպասում է իսկական մանուշակագույն մառախուղ։
Այս երեք երանգներին առողջ մրցակիցներ են համարվում դեղինի, կարմիրի, կապույտի եւ շագանակագույնի երանգները։ Դրանք կարելի է համադրել ոչ միայն բազային գույների, այլ միմյանց հետ։
Մանուշակագույնի բոլոր երանգները.
Գարնանային կրոկուս, ուլտրամանուշակագույն
Վառ, կանչող ուլտրամանուշակագույնը պահանջում է համարձակություն, հատկապես որպես total look կրելու դեպքում։ Առօրյայում կարող եք բավարարվել կերպարում օգտագործելով միայն մեկ մանուշակագույն իր. լինի բլուզ, պայուսակ, թե կոշիկ։ Այդպես էլ կառանձնանաք ամբոխից. այս գույնը սիրում է համարձակներին։
Եթե ուլտրամանուշակագույնն, այնուամենայնիվ, ձեզ շատ վառ է թվում, ապա կարող եք ընտրել գարնանային կրոկուսի երանգը։ Այն հոյակապ է համադրվում ինչպես վառ, այնպես էլ՝ մեղմ երանգների հետ։
Վարդագույն.
Գալիք սեզոն առավել նորաձեւ կլինեն վարդագույնի մեղմ երանգները։ Բաց կաթնագույնը կարող է այլընտրանք դառնալ վառ սպիտակին, իսկ գրեթե աննկատ վարդագույնը մեղմ լրացում կդառնա սեզոնին ակտուալ պաստելային երանգներին։
Վարդագույնի եւս մեկ դրսեւորում՝ լավանդայի երանգն այս սեզոն եւս նորաձեւ է։ Այս անհավանական նուրբ երանգը կանացիության, հանդարտության խորհրդանիշ է։
Ծաղկող ծիրանենի . վարդագույնի եւս մեկ տարբերակ, որն ակտուալ կլինի գարնանը:
Դեղին.
Այս սեզոն նորաձեւ են համարվում դեղինի երկու երանգները՝ հագեցած դեղին ու կիտրոնի երանգը։ Առաջինը ոչ շատ վառ է, բայց հագեցած։ Այն հոյակապ է համադրվում երկնագույնի հետ։
Երկրորդն իր մեջ ներառում է կանաչավուն երանգ, ուստի դժվար է համադրել այլ գույների հետ։ Ամեն դեպքում, սեւն անսխալ տարբերակ է։
Կարմիր.
Այս սեզոն այն դրսեւորվում է չերրի երանգով, որն իր մեջ ներառում է նաեւ նարջնագույնի նոտաներ. այն խորհուրդ կտանք համադրել շագանակագույնով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ