Newmag.am-ը գրում է.
Կարևորն ուշադրությունն է: Ժամանակն է՝ սիրելիին իրոք զիլ նվեր մատուցել:
1. 3D-փազլ կամ Ugears «շոգեքարշ»
Զիլ ու, ամենևին էլ , ոչ մանկական նվեր, որը կուրախացնի նույնիսկ հասուն տղամարդուն: 443 դետալով 3D փազլ հավաքելու վրա 3-4 երեկո անցկացնելն ամենևին էլ ամոթ չէ: Երբ այն պատրաստ լինի երիտասարդն իր աշխատանքի արդյունքից հիացած կմնա:
Ո՞ւմ նվիրել․ փազլի, բարդ գլուխկոտրուկների սիրահարներին:
2. Մինի-կինոթատրոն CINEMOOD Storyteller
Կազմակերպեք մինի-կինոդիտում երկուսի համար: CINEMOOD — կոմպակտ, անաղմուկ պրոեկտոր է, որի շնորհիվ կարելի է ֆիլմեր ու սերիալներ դիտել մեծ էկրանին: Այն աշխատում է 5 ժամ առանց վերալիցքավորման: Ունի 16 գբ. հիշողություն: կարելի է ներբեռնել վիդեո, ֆոտո ու աուդիո ֆայլեր: Եթե ընտանիքում երեխաներ կան, ապա CINEMOOD-ը կարող է օգտակար լինել երկար ճամփորդությունների ժամանակ: Այն ունի արդեն ներբեռնած ավելի քան 200 ժամ լիցենզավորված կոնտենտ` դիաֆիլմեր, «Սոյուզմուլտֆիլմի» հավաքածու, օրորոցային երգերի հավաքածու:
Ո՞ւմ նվիրել․ կինոմաններին, սերիալների սիրահարներին ու երիտասարդ ծնողներին․
3. Շարժական ջերմացույց Seek Thermal
Շարժական ջերմացույցն անսովոր նվեր է, որը ավելի հարմար է տղամարդկանց համար: Այդուհանդերձ այն օգտակար նվեր է, որը կարելի է օգտագործել առօրյայում:
Ո՞ւմ նվիրել․ տղամարդկանց, մասնավորապես շինարարներին, որսորդներին:
4. Բուրավետ զարթուցիչ SensorWake
Հիշեք սուրճի թարմացնող ու համեղ նախաճաշի բույրը, որը պատրաստում են ընտանիքի անդամները, երբ դուք քնած եք: Այս բույրի ներքո արթնանալն ավելի հեշտ է ու հաճելի: SensorWake-ն աշխատում է հենց այդ սկզբունքով: Այն սուրճ չի եփի, ոչ էլ նախաճաշ կպատրաստի, փոխարենը` կապահովի էսպրեսոյի ու թարմ հացի բույրը:
Ո՞ւմ նվիրել․ նրան, ով ամեն առավոտ օգտագործում է սովորական զարթուցիչ:
5. Խելացի կշեռք Wi-Fi Picooc S3
Խելացի կշեռքը լավ նվեր է ձեր սիրելիին: Այն ավելի շատ է մոտիվացնում, քան հայելու մեջ սեփական արտացոլանքը: Picooc-ն աշխատում է բիոպեդանսային վերլուծության հիման վրա: Բոլոր տվյալները, թվերը փոխանցվում են Wi-Fi-ի կամ Bluetooth-ի միջոցով:
Ո՞ւմ նվիրել․ ով ցանկանում է նիհարել
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։