Ահա թե ինչ պետք է անեն երիտասարդ աղջիկներն ամուսնանալուց և երեխա ունենալուց առաջ:
Այրել մտքերի օրագիրը
Իհարկե, եթե ունեք այդպիսին: Հարսանիքից առաջ ընթերցեք այն. որոշ էջեր ձեզ կհուզեն, որոշները կուրախացնեն, բայց ընթերցելուց հետո այրեք այն, որովհետև այն «ընտանեկան անկեղծության» հետ ոչ մի կապ չունի:
Խիզախել այնպիսի բանի, ինչը վախեցնում է
Յուրաքանչյուր աղջիկ վախի ֆակտոր ունի: Ինչ-որ մեկը վախենում է օձերից, իսկ մյուսը վախենում է մութ սենյակում մնալ: Հաղթահարեք ձեր վախը:
Սիրել ծնողներին
Այո, այո, հենց այդպես: Ոչ թե ձևեր թափել, այլ իսկապես սիրել կամ գոնե ողջ սրտով կամենալ դա անել: Ծնողները մեր ամենամտերիմ մարդիկ են և միայն մեր լավն են ցանկանում: Հավատացեք, ամուսնանալուց հետո դուք նրանց անչափ կարոտելու եք:
Ապրել ծնողներից առանձին
Եթե ունեք դրա հնարավորությունը, ապա անմիջապես հավաքեք իրերն ու վարձով ապրեք: Այդպես դուք կսովորեք գրեթե ամեն ինչ ինքնուրույն անել: Բացի այդ՝ մի լավ կվայելեք ազատությունը:
Ծախսել ինքներդ ձեզ վրա
Հիշեք, որ երբ ընտանիք կազմեք, չեք կարողանա ձեզ շատ բան թույլ տալ, ուստի հիմա մի տնտեսեք. գնեք այն, ինչ հավանում եք, գնացեք այնտեղ, որտեղ ցանկանում եք: Հետո ձեր եսասիրությունը ներելի չի լինի:
Փոխել արտաքինը
Արտաքինի հետ կապված բոլոր փորձարկումներն արեք հարսանիքից առաջ: Մազերի նոր գույն, փիրսինգ, դաջվածք. արեք այս ամենը, մինչև ամուսին կունենաք:
Դառնալ ֆինանսապես անկախ
Այսօր հենց նման կանայք են գրավում տղամարդկանց ուշադրությունը: Բացի այդ՝ դուք այլևս չեք մտածի հաշվարկով ամուսնության մասին:
Ազատվել անհաջող ընկերուհիներից
Ընկերուհու դավաճանությունը ցավոտ, բայց շատ օգտակար բան է: Ամուսնանալուց հետո վատ ընկերուհիներն ազդելու են ձեր ընտանեկան հարաբերությունների վրա, ուստի դրա մասին պետք է նախապես մտածել:
Բանկում հաշիվ բացել
Այո, հասուն կյանք պետք է մտնել հասուն մտքերով:
Սովորել պատրաստել
Եթե այն, ինչ կարողանում եք պատրաստել խոհանոցում, սկսվում և ավարտվում է ձվածեղով, ապա ժամանակն է պատրաստել սովորելու: