Ներկայացնում ենք Դենի Ջոնսին, ով հանգիստ ապրում և որպես մարզիչ էր աշխատում, երբ Twitter-ի La Loba անունով օգտատերն իր էջում հրապարակեց իր լուսանկարը՝ մեկնաբանությամբ. «Նա մարդ չէ, նա ծառ է»:

Աղջիկն ուզում էր այդպես արտահայտել իր հիացմունքը, թե որքան հսկա է տղամարդը:

Եվ սկսվեց… Twitter-ի օգտատերերը եկան եզրակացության, որ Դենի Ջոնսը ոչ միայն հսկա է, այլև շատ գեղեցիկ է:

Եվ մի առավոտ ֆիթնեսի այս համեստ մարզիչն արթնացավ որպես իսկական աստղ՝ Տղամարդ-ծառ մականունով:

Անձամբ Լանա դել Ռեյն է մեկնաբանել նրա լուսանկարը: Նա անհամբերությամբ ուզում է հանդիպել այդ երիտասարդի հետ:

Ֆիթնեսի անձնական մարզիչը 31 տարեկան է, նա իսկապես հսկա է: Նրա հասակը 2մ 4 սմ է, կշռում է ավելի քան 120 կգ:

Լամպը փոխելու համար նրան հենարան պետք չէ:

Տղամարդ-ծառն արդեն ընկերուհի ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել